Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հունիսի 2008

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրների վերաբերյալ խոհրդակցություն, որին մասնակցել են բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպություններ և կառավարության ներկայացուցիչներ` ի դեմս ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի նախարարների և հիշյալ նախարարությունների ու կառավարության աշխատակազմի համապատասխան պաշտոնյաների: Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են Թեղուտի հետ կապված` բնապահպանական կազմակերպությունների գրավոր հարցադրումներին կառավարության պատասխանները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բնապահպանական կազմակերպությունների հետ նման մեծ կազմով սա առաջին հանդիպումն է: Մինչ այս, առանձին հանդիպումներ եղել են, և խորհրդակցության նպատակը, ըստ վարչապետի, կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունն է բնապահպանական կարևորագույն խնդիրների շուրջ: Խորհրդակցությունն սկսելուց առաջ, վարչապետն առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարին` տեղ զբաղեցնել բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների կողքին, նստելով էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի նախարարների դեմ-դիմաց, քանի որ Տիգրան Սարգսյանի համոզմամբ, բնապահպանության նախարարի խնդիրը` կառավարությունում բնապահպանական հարցերի շուրջ ընդունվող որոշումները հավասարակշռելն է, ինչից կշահեն բոլոր կողմերը:

Տիգրան Սարգսյանը խոսել է նաև բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունների կառուցման իր պատկերացումների մասին, մասնավորապես, նշելով.

«Գաղտնիք չէ, որ այսօր մեզ համար առաջնային խնդիր է տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը, որովհետև մենք ունենք մի հիմնարար խնդիր` աղքատության հաղթահարումը ՀՀ-ում: Այդ նպատակին հասնելու համար մենք պետք է ձեզ հետ միասին ստեղծենք այնպիսի միջավայր, որը նպաստելու է նոր աշխատատեղերի բացմանը, տնտեսական աճին: Դա հնարավորություն կտա նաև միջոցներ հայթայթել, որը մենք ուղղելու ենք կենսաթոշակառուներին` թոշակների բարձրացմանը և սոցիալապես խոցելի խավերի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու գործին: Հասկանալի է, որ մենք պետք է կանգնած լինենք ձեռներեցների թիկունքին և նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծենք Հայաստանում բիզնես կազմակերպելու և իրականացնելու համար: Ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ՀՀ նախագահը երբ ս.թ. փետրվարի 8-ին այցելել էր Լոռու մարզ և իր ելույթի ժամանակ ասել էր, որ` այո՛, մենք պետք է կանգնած լինենք բիզնեսի թիկունքին, բայց ո՛չ բնության հաշվին: Սա նշանակում է, որ մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որը լինի երկարաժամկետ և կայուն, իսկ դա նշանակում է, որ չենք կարող բնությանը վնաս պատճառել, քանի որ այդ վնասի հատուցումը շատ ավելի թանկ է նստելու մեր պետության և ժողովրդի վրա: Եվ հասկանալի է, որ ի սկզբանե այդ գործոնը մենք պետք է հաշվի առնենք, որ մեր որոշումները պետք է լինեն հավասարակշռված: Դա նշանակում է, որ բնապահպանության նախարարի տեղը ձեր շարքերում է, ինչը կհավասարակշռի կառավարության որոշումները, մասնավորապես` էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների գործունեությունը, որպեսզի մենք չգայթակղվենք միայն արդյունաբերական ցուցանիշներով, այլ հասկանանք մարդկանց համար նորմալ կենսամիջավայրի ապահովման կարևորությունը: Լավագույն ձևը վերահսկողության, իհարկե, ՀԿ-ների անաչառ գործունեությունն է, երբ դուք հանրության ուշադրությունը հրավիրում եք ձեզ մտահոգող հարցերի վրա, բացահայտում եք պրոբլեմներ, որոնք, ձեր կարծիքով, լուրջ վտանգներ են իրենց մեջ պարունակում, եթե կառավարությունը չընդունի հավասարակշիռ որոշումներ: Բնականաբար, մշտապես հասարակության ուշադրությունը պահելով այդ խնդիրների վրա, դուք բացահայտում եք պրոբլեմներ, որոնք հնարավոր չէ շրջանցել, և որոնց պատասխանը մենք առաջին հերթին պարտավոր ենք տալ մեր հասարակությանը: Այդ առումով, ես կարևորում եմ ձեր գործունեությունը: Ձեր կողմից բարձրացված հարցերի պատասխանները պետք է լինեն համոզիչ ե՛ւ ձեզ համար, ե՛ւ հասարակության համար: Եթե համոզիչ չեն, ապա մենք համատեղ պետք է շարունակենք աշխատանքը:

Ես հայտարարում եմ, որ մենք ստանձնում ենք այդ պատասխանատվությունը և պարտականությունը` աշխատելու ձեզ հետ, անցկացնելու համապարփակ և խոր ուսումնասիրություններ, այդ թվում` նաև միջազգային լավագուն փորձագետների ներգրավմամբ: Այդ դեպքում բոլոր հարցերի պատասխանները կլինեն սպառիչ: Ձեր մասնակցությունն անհրաժեշտ է և ցանկալի, որպեսզի հասարակության կողմից լինի վստահություն:

Կոչ եմ անում ձեզ կառավարության հետ կառուցողական համագործակցության, որովհետև համոզված եմ, որ արդյունքում շահելու է հենց կառավարությունը: Միևնույն ժամանակ, այսպիսի կառուցողական համագործակցությունը հնարավորություն կստեղծի, որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից: Կարծում եմ, համագործակցության այն բանաձևը, որ ձեզ առաջարկում եմ, միակ ընդունելի տարբերակն է մեր հանրության համար:

Ինչ վերաբերում է տարբեր մոտեցումներին, ապա այստեղ կարող են լինել քննարկումներ: Մենք պատրաստ ենք ընդունել ձեր քննադատությունը, ինչպես նաև ի սկզբանե ուզում եմ ասել, որ բացարձակապես տրամադրված չեմ պաշտպանելու կառավարության բոլոր որոշումները: Եթե դուք մեզ կհամոզեք, որ մենք թույլ ենք տվել սխալներ, պատրաստ ենք ընդունելու մեր սխալները: Ոչ մեկն անսխալական չի լինում, ամենաբարձր որակի մասնագետներն էլ երբեմն սխալվում են: Մենք պատրաստ ենք այդպիսի խոսակցության: Ակնկալում եմ, որ դուք նույն ձևով եք տրամադրված: Դա նշանակում է` եթե մեր մասնագետների հաշվարկները և փաստարկները ճշգրիտ են, ապա դուք էլ պետք է համարձակություն և կարողություն ունենաք ընդունելու, որ ձեր բարձրացրած այս կամ այն թեզը ճշգրիտ չէր կամ չէր համապատասխանում իրականությանը: Եթե մենք ի սկզբանե տրամադրվենք այսպես, ապա մեր երկխոսությունը կստացվի»:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել փոխընդունելի պայմանավորվածություններ, այդ թվում` կրկին հանդիպելու և արդյունավետ քննարկումները շարունակելու նպատակով: Վարչապետն ընդունել է բնապահպանական կազմակերպությունների առաջարկությունը` Թեղուտի հանքավայրի շահագործման համապետական նշանակությունը հիմնավորող հատուկ շնորհանդես կազմակերպելու վերաբերյալ, իսկ մինչ այդ` խորհրդակցությանը մասնակցող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ կհրավիրվի միջանկյալ երկու քննարկում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ