չորեքշաբթի, 2 հոկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի (2003-2010թթ.) նախագիծը մշակելու նպատակով: Սոցիալական ապահովության նախարարին հանձնարարվել է մինչև 2003թ. մարտի 1-ը այն ներկայացնել կառավարության քննարկմանը:
Հանձնաժողովում, որի նախագահը ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Կարինե Հակոբյանն է, ընդգրկվել են մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև կանանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: