Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հունիսի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013թթ. ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին: Ռազմավարությունը ներառում է առողջության առաջնային պահպանման ծառայության բարելավումը և նախորդ հինգ տարիների ձեռքբերումները, բարեփոխման կարիք ունեցող խնդիրները և դրանց հետագա զարգացման հեռանկարները` 2008-2013թթ. բարեփոխումների հիմնական ուղղությունները, միջոցառումների մոնիտորինգը և գնահատումը: Այն նախանշում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված առողջության առաջնային պահպանման զարգացմանն ուղղված գործընթացների` որպես բարեփոխումների նոր փուլի, շարունակությունը, ինչպես նաև ամրագրում է ոլորտում կազմակերպակառուցվածքային նոր մոտեցումների և մեթոդների ակտիվ ներդրումը:


«Հայաստանի փրկարար ծառայության մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2323-Ն որոշման մեջ` փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների միջին ամսական չափերի` շուրջ 60 տոկոսով բարձրացումն ապահովելու համար: Վարչապետը նշել է, որ այս հարցը մշտապես գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Ժամանակին այն բարձրացվել է նաև ՀՀ կառավարությունում ոլորտի աշխատակիցների հետ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում և նրա կողմից հստակ դիրքորոշում է արտահայտվել խնդիրը հնարավորին սեղմ ժամկետներում լուծելու վերաբերյալ, և այսօր ներկայացված նախագիծը, ըստ էության, այդ հարցի լուծումն է: Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ընդունված որոշմամբ կենսաթոշակների 60 տոկոսով բարձրացումը հավասար դաշտ կապահովի կենսաթոշակառուների միջև: Որոշմամբ, մասնավորապես, կենսաթոշակառուներին 2008թ. հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման հետ միասին կտրվի միանվագ վճար`


1) մինչև 2008թ. մարտի 1-ը կենսաթոշակի անցած կենսաթոշակառուներին` որոշմամբ վերահաշվարկված ամսական կենսաթոշակի տարբերության քառապատիկի չափով,


2) 2008թ. մարտի 1-ից 2008թ. հունիսի 30-ը ներառյալ կենսաթոշակի անցած կենսաթոշակառուներին` իրենց կենսաթոշակի անցած ամիսների թվից ելնելով, յուրաքանչյուր ամսվա վերահաշվարկված ամսական կենսաթոշակի տարբերության չափով:


ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 137 մլն 70 հազար դրամ է հատկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը` որոշմամբ վերահաշվարկված կենսաթոշակների և նախատեսված միանվագ վճարի վճարումներն ապահովելու նպատակով: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հուլիսի 1-ից:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 800 հազար դրամ է հատկացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին և 3 մլն 40 հազար դրամ` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին` համապատասխանաբար Գորիս քաղաքում և Ծովասար համայնքում 2008թ. մարտի 21-22-ը տեղի ունեցած ուժեղ քամու և կարկտահարության հետևանքով դպրոցների շենքերին հասցված վնասների վերականգնման համար:


ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է 2008թ. հուլիսի 1-ից 20 տոկոսով ավելացնել պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող մշակույթի ոլորտի հաստատությունների` գրադարանների, թանգարանների, մշակույթի տների և կենտրոնների, մշակութային այլ կազմակերպությունների աշխատողների միջին ամսական աշխատավարձը: Այդ նպատակով ՀՀ 2008թ. պետական բյուջեով համապատասխան պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների գծով նախատեսված հատկացումներն ավելացվել են 349 մլն 614.6 հազար դրամով: Վարչապետը կարևորել է որոշման ընդունումը, նշելով, որ խնդիրը մշտապես գտնվել է նաև ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում: Ըստ նրա, մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել էր 20 տոկոսով բարձրացնել ոլորտի աշխատողների ամսական աշխատավարձը, ինչը և իրականացվում է այսօր ընդունված որոշմամբ:


ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 50 մլն դրամ է հատկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` Աղավնաձոր գյուղի խմելու ջրի ջրագծի և կոյուղու համակարգի ներքին ցանցերի հիմնանորոգման համար Աղավնաձոր համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան և հիմք ընդունելով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 4 մլն 97.5 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ նախագահի աշխատակազմին` ՀՀ պաշտոնաթող նախագահին տրվող գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացնելու նպատակով:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ընտրական օրենսգրքի միջև առկա համայնքի ղեկավարին և համայնքի ավագանու անդամին ներկայացվող` համայնքում հաշվառված լինելու ժամկետների սահմանման (1 տարի և 2 տարի) անհամապատասխանությունը վերացնելու նպատակով: Օրինագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում` համայնքում հաշվառված լինելու ժամկետը` թե՛ համայնքի ղեկավարի և թե՛ ավագանու անդամի համար սահմանել 2 տարի:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիս քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման աշխատանքների կատարման համար 2008թ. ապրիլի 15-ին ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2008թ. մայիսի 23-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Արարատշին» ԲԲԸ-ն:


Նիստում, ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N 765 որոշման համաձայն, գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկից ֆինանսավորվող «Գյուղական ճանապարհահատվածի» ծրագրի նախագծման և տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման նպատակով հիշյալ ծրագրի կառավարման խորհդի 2008թ. ապրիլի 21-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Էգիս ԲՍԵՕՄ ինթերնեյշնըլ» ֆրանսիական կազմակերպությունը:


«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Արտուշ Ղուկասյանի ընտրության արդյունքները:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 8 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը` հայ անվանի գիտնական, Հայաստանում ֆիզիկական գիտության հիմնադիր, գիտության ականավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի 100-ամյակին նվիրված` 2008թ. հուլիսի 7-10-ը Երևանում անցկացվելիք միջոցառումների իրականացման նպատակով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար: Որոշվել է նաև նախատեսված գումարի հատկացման մասով ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:


Գործադիրը հավանություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2006թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հիշյալ օրենքի կիրառման ընթացքում ծագած խնդիրների հստակեցմամբ: Նախագծով առաջարկվում է նաև օրենքում կիրառվող մի շարք տերմիններ համապատասխանեցնել այլ իրավական ակտերում առկա տերմիններին:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին ծրագրի վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրինության` Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 24 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 375 քմ. մակերեսով արհեստանոցի տարածքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի տնօրինությանը` հետագայոմ խորհրդի շենք կառուցելու նպատակով: Որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 30 մլն դրամ է հատկացվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային` համարժեք տարածքի վերանորոգման և կահավորման նպատակով:


Նիստում կառավարությունը Վարդան Բարսեղյանին ազատել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշումն ընդունվել է` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հունիսի 18-ի «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին» N 407-Ա որոշումը և ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներով:


«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է օդային երթևեկության սպասարկումն ու հարակից միջոցների ապահովումն իրականացնող կազմակերպություններին և մարմիններին թույլտվություն տալու (սերտիֆիկացնելու) կարգը: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ օդային տարածքում, ինչպես նաև օդանավակայաններում իրականացվող թռիչքների անվտանգության մակարդակի բարձրացմանը:


Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ Արարատի մարզի Սուրենավանի, Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքների, ինչպես նաև Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:


Որոշումներ են ընդունվել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի, Արարատի մարզի Արարատի և Հովտաշատի, Սյունիքի մարզի Գեղիի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ