Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 հունիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյի, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Ումեսի և Հայաստանում ԱՄՀ գրասենյակի ներկայացուցիչների հետ: Մակրոտնտեսական քաղաքականությունների և կառուցվածքային բարեփոխումների քննարկման նպատակով մեր երկրում գտնվող ԱՄՀ առաքելությունը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը` Հայաստանի հարկային բարեփոխումների վերաբերյալ: ԱՄՀ-ի հետ քննարկումները հիմք կծառայեն հիմնադրամի հետ համագործակցության նոր ծրագրի շուրջ կայանալիք բանակցությունների համար: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

ԱՄՀ առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամում քաջալերված են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված հարկային ոլորտի բարեփոխումների նախանշումներով, որոնք, ըստ նրա, համահունչ են ԱՄՀ-ի առաջարկած սկզբունքներին: Առաքելության ներկայացուցիչների կարծիքով, ոլորտի բարեփոխումների ծրագիրը բավականին ամբողջական է, ուղղված է երկրում աղքատության կրճատմանը, տնտեսական աճի տեմպերի պահպանմանն ու կոռուպցիայի նվազեցմանը և մնում է միայն այդ ամենը փոխկապակցված իրականացնել` նկատի առնելով նաև զեկույցում ներկայացված որոշակի դիտողություններն ու առաջարկները: Զեկույցի քնարկման ժամանակ շեշտվել է նաև բարեփոխումների տրամաբանությունը հասարակությանը ժամանակին և մատչելի ձևով իրազեկելու անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով զեկույցի նախապատրաստման համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց հետաքրքիր է համարել զեկույցում առկա դիտարկումները, որոնք, նրա համոզմամբ, հիմք են ստեղծում հիմնադրամի հետ մեր երկրի հետագա համագործակցության, նոր ծրագրի մշակման և իրականացման համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ