Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 սեպտեմբերի 2002

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ծրագրի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանձնաժողովի անդամներն իրենց կարծիքն են արտահայտել ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի զեկույցի վերաբերյալ, որը մշակվել է միջազգային ու տեղական փորձագետներ ներառած խորհրդատվական խմբի կողմից: Այդ փաստաթղթի մշակման ընթացքում ակտիվ քննարկումներ են անցկացվել զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ: Հանձնաժողովի անդամները, ներկայացված զեկույցում առանձին դրույթների, սահմանումների, մոտեցումների վերաբերյալ որոշակի դիտողություններ ու առաջարկություններ ունեին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար առանձին մարմին ստեղծելու վերաբերյալ, որը հանձնաժողովի անդամների կողմից հիմնավորապես մերժվել է: Հանձնաժողովը որոշեց 15 օր ժամկետ տալ փաստաթղթի խմբագրման, ամբողջական տեսքի բերելու համար, որն այնուհետև կուղարկվի նախարարություններին՝ ստանալու նրանց կարծիքն ու առաջարկները: Հոկտեմբերի վերջին այն արդեն վերջնական տեսքով կներկայացվի կառավարության անդամների դատին: Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշակի միջոցառումներ կառավարության կողմից ընթացքում էլ իրականացվում են՝ չսպասելով ծրագրի մշակմանը (օրինակ, պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում տարվող աշխատանքները, «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական գնումների», «Լիցենզավորման մասին» և մի շարք այլ օրենքների ընդունումը և կիրառումը); նշվեց, որ հակակոռուպցիոն ծրագրից ևս պետք է բխեցվեն շատ որոշակի միջոցառումներ՝ դրանցից յուրաքանչյուրի համար հստակ պատասխանատուով և կատարման ժամկետով, որոնք տեղ կգտնեն կառավարության գործունեության միջոցառումների ցանկում:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ