Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 13 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված քննարկմանը շարունակվեց ըստ նախարարությունների, գերատեսչությունների սկսված հաշվետվությունների լսումը: Նմանատիպ լսումներ կառավարությունում անցկացվում են առաջին անգամ: Դրանք նպատակ ունեն մինչև ֆինանսատնտեսական մանրակրկիտ ցուցանիշների ամփոփումը, անդրադառնալ նախարարությունների, գերատեսչությունների՝ անցած տարվա գործունեության հիմնական սկզբունքներին, կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում նրանց կատարած աշխատանքներին, ինչպես նաև վերհանել այն խնդիրները, բացթողումները, որոնք նկատվել են նշված քաղաքականության մեջ, և այդ ամենը հաշվի առնել 2001 թ. գործունեության ծրագրի կազմման ժամանակ: Ըստ վարչապետի, կան ոլորտներ, որոնք որոշակի փոխկապվածություն ունեն, և մեկի վատ աշխատանքը այս կամ այն չափով ազդեցություն թողնում է մյուսի վրա: Հաշվետվությունների համատեղ լսումը, խնդիրների բարձրացումն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները բացի նախարարությունների աշխատանքի բարելավումից, կօգնեն նաև ընդհանուր գործին: Այսօր կառավարությունում լսվեցին քաղաքաշինության նախարարության, անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման նախարարության 2000 թ. գործունեության հաշվետվությունները: Առաջինը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ քաղաքաշինության նախարարությունը 2000 թ. իր գործունեությունն իրականացրել է ելնելով բնագավառի հեռանկարային զարգացման, ՀՀ կառավարության գործունեության, ինչպես նաև 2000 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերով նախատեսված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից: Քաղաքաշինության նախարարության գործունեության շրջանակը փոքր չէ, այն ներառում է շինարարության, շինինդուստրիայի, ճարտարապետության և նախագծման, գեոդեզիայի և քարտեզագրության, բնական, տեխնածին երևույթներից տարածքի պաշտպանության, ջրամատակարարման և ջրահեռացման, բնակարանային տնտեսության ոլորտները: Սակայն, քննարկման մասնակիցների բնորոշմամբ, քաղաքաշինության նախարարությունը, ցավոք, մեզանում նույնացվում է շինարարության նախարարության հետ, և դա գալիս է այն բանից, որ այդ նախարարությունը մեր տնտեսության մեջ տակավին չի հստակեցրել իր տեղը, դերն ու նշանակությունը: Կենտրոնանալով առավելապես ոլորտի առջև ծառացած խնդիրների և բացթողումների վրա, նշվեց, որ չկա ջրային ռեսուրսների պետական հստակ քաղաքականություն, անցյալ տարի արձանագրվել են ջրի մեծ չափի կորուստներ, նախարարությունն աշխատել է առանց ֆինանսական հիմնավորումների, չծրագրավորված: Նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին վարչապետը հանձնեց 2001 թ.-ի ծրագրում այս խնդիրը առաջնահերթ դիտարկել: Անբավարար գնահատվեց նախարարության աշխատանքը մասնավոր հատվածում գործող շինարարական կազմակերպությունների հետ: Նշվեց, որ պատշաճ ուշադրության չի արժանացել նաև այս ոլորտում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրը, մասնավորեցման գործընթացն ոլորտում դանդաղ է առաջ շարժվում, քանի որ դեռևս չի գիտակցվում և հաշվի չի առնվում շուկայական հարաբերություններում առաջացող պահանջարկը. պետական են պահվում ընկերություններ, որոնք արդյունավետ չեն գործում և մրցակցության մեջ էապես զիջում են մասնավոր նմանատիպ ընկերություններին: Քննարկման ժամանակ քաղաքաշինության խնդիրներից նշվեցին նաև իրացման տարածքների, բնակիչների, քանդման ենթակա շենքերի, բնակֆոնդի պահպանության հարցում առկա խնդիրները, ապօրինի շինարարության մեծ ծավալները, վարկային միջոցների անարդյունավետ օգտագործումը, ոլորտի օրենսդրական կարգավորման հարցում նախարարության պասսիվությունը: Փաստվեց, որ 11 ամսվա տվյալներով, բնակարանաշինության 3/4-ից ավելին կատարվել է ֆիզիկական անձանց և ոչ թե համապատասխան կազմակերպությունների կողմից, ինչը դժվարացնում է վերահսկողությունը՝ մեծացնելով ստվերային գործունեության շրջանակները: Նշվեց, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով դժվարություններ են առաջանում գեոդեզիայի և քարտեզագրության աշխատանքներում: Դեռևս փաստաթղթային անհարկի քաշքշուկներ կան շինարարություն կատարել ցանկացողների համար, փոխարենը չկա պատշաճ վերահսկողություն: Այս խնդիրների մի մասին կառավարությունն անցած տարի անդրադարձել է և որոշակի լուծումներ տվել, սակայն ընդգծվեց, որ կան խնդիրներ, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում մեկ տարում լուծել հնարավոր չէ, ուստի պետք է ըստ տարիների աշխատանքի բաժանում կատարել և փորձել լուծել խնդիրը, ոչ թե անընդհատ խոսել դրա ծանրության մասին: Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կրկին հիշեցրել է, որ ինչպես քաղաքաշինությունը, այնպես էլ ցանկացած նախարարություն, աստիճանաբար պետք է վերածվի ոլորտի քաղաքականությունը մշակողի և վերահսկողի, ոչ թե շարունակի մնալ իրականացնողի դերում: Վարչապետը նշել է, որ չնայած շատ խնդիրներ լուծում չեն ստացել ֆինանսական միջոցների սղության պատճառով, սակայն եղել է նաև ռեսուրսների ոչ այնքան արդյունավետ օգտագործում: Ընդհանուր առմամբ, նախարարության անցած տարվա աշխատանաքը բավարար չի համարվել: Քաղաքաշինության նաքարարությանը հանձնարարվեց մինչև փետրվարի 1-ը հստակեցնել և կառավարություն ներակյացնել 2001 թ. գործունեության ծրագրում ընդգրկվելիք միջոցառումները՝ հաշվի առնելով այսօրվա քննարկման ընթացքում հնչած դիտողություններն ու արված առաջարկները: ***** ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարեկան հաշվետվությունը ներկայացրել է կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված հանձնարարականները կատարվել են ամբողջությամբ: Համակարգում իրականացվող բոլոր ծրագրերն ուղղված են եղել անշարժ գույքի շուկայի զարգացման, գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, անշարժ գույքի և նրա նկատմամբ իրավունքների տեղեկատվական բանկի ստեղծման և համակարգի այլ խնդիրների լուծմանը: Անդրադառնալով միջազգային մի քանի վարկային ծրագրերով իրականացվող ընթացիկ աշխատանքներին, Մ.Վարդանյանը նշել է, որ 2000 թ. ընթացքում կադաստրային քարտեզագրման աշխատանքներ են սկսվել 247 գյուղական և 52 քառ կմ տարածք ընդգրկող 10 քաղաքային համայնքներում, պլանավորված 227 գյուղական համայնքների և 43,5 քառ կմ քաղաքային տարածքների փոխարեն: Աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: 2000 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքները լիարժեք ավարտվել են 316 համայնքներում՝ 746500 միավորի նկատմամբ: 2000 թ. ընթացքում համակարգը հագեցվել է ժամանակակից համակարգչային սարքավորումներով և 2001 թ. երկրորդ կիսամյակից առաջին պետական գրանցման և հաշվառման ու գնահատման աշխատանքները կիրականացվեն ավտոմատացված համակարգով: 2000 թ. երկրորդ կիսամյակից համկարգի ստորաբաժանումներում սկսվել են նաև էլեկտրոնային արխվների ստեղծման աշխատանքները, բացվել է համակարգի ինտերնետ էջը: Քարտեզագրման աշխատանքների մրցույթների արդյունքում տնտեսված գումարների հաշվին աշխատանքներ են սկսվել Մեղրիի տարածաշրջանի և Լոռվա ու Շիրակի մարզերի 5 համայնքներում: ՀԲ-ի հետ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն ծրագրի շրջանակներում նախատեսված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները՝ շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ուղղել աէրոֆոտո կամ արբանյականային նկարահանման աշխատանքների իրականացմանը, որը կսկսվի 2001 թվականին: 2000 թ. համակարգը ձեռնամուխ է եղել նաև պետական գեոդեզիական ցանցի և կոորդինատային համակարգի ստեղծման հայեցակարգի մշակմանը: Ընթացիկ գործունեության արդյունքում կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվել են 720 մլն դրամի ծառայություններ, իրականացվել է շուրջ 34000 գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում, որը համեմատած 1999 թ.-ի համեմատ ավելի է շուրջ 10 տոկոսով: Մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել համակարգին վերաբերող մի շարք օրենսդրական փաստաթղթեր, լրամշակվել է ՀՀ Հողային օրենսգրքի նախագիծը և ներկայացվել է ՀՀ ԱԺ: Կոմիտեն կարևոր արդյունքներ է արձանագրել նաև միջազգային համագործակցության բնագավառում: Համակարգի աշխատանքները խոչընդոտող էական հիմնախնդիրներից քննարկման ընթացքում նշվել է տարբեր բնույթի օրենսդրական խախտումների առկայությունը, մասնավորապես, օրենսդրության պահանջների խախատումներով տրամադրված հողամասերի, նախկին տարիների հողային հաշվեկշիռների և գրաֆիկական նյութերի ոչ ճշգրիտ տվյալների, համայնքների միջև սահմանային վեճերի, ինքնակամ կառույցների գոյությունը: Մեծ դժվարություններ է առաջացրել մեծ թվով սեփականության իրավունքի վկայականների բացակայությունը: Մայրաքաղաքի Հյուսիսային փողոտայում ևս նման կարգի լուրջ խնդիրների արձանագրման կապակցությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հետ, մոտ ժամկետում քննարկել և առաջարկություններ ներկայացնել ծագած հարցերը լուծելու համար: Վարչապետը միաժամանակ խստորեն ընդգծել է այդ հարցում բնակչության շահերը առաջնահերթ հաշվի առնելու պահանջը: Քննարկման մասնակիցներն նշել են անշարժ գույքի գնահատության, գույքահարկի դրույքաչափերի և գանձման, անշարժ գույքի շուկայում պետության կարգավորիչ դերի բարձրացման անհրաժեշտությունը: Կարևոր խնդիր է համարվել պետական արխիվային վարչության հետ կադաստրի պետական կոմիտեի փոխհարաբերությունների հստակեցումը: Առաջարկվել է, մասնավորապես, 2001-2003 թթ. սեփականաշնորհման ծրագրում ամրագրել հողային իրավական հիմնավորումների փաստաթղթերի պատճենների փաթեթը արխիվային վարության կողմից կադաստրի կոմիտեիին հանձնելու պահանջը: Այս հարցի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել և արագ հստակեցնել խնդիրը: Առաջարկվել է նաև քննարկել, պետական գեոդեզիական ցանցը պահպանելով հանդերձ, նրա որոշ ծառայությունները մասնավորեցնելու նպատակահարմարության խնդիրը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, նշել է կադաստրի պետական կոմիտեի և մասնավորապես նրա նախագահ Մանուկ Վարդանյանի՝ տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքը, որով ստեղծվել է հաշվառման բարձրակարգ համակարգ և այսօր կարելի է լիովին կայացած համարել կադաստրի պետական ծառայությունը: Ըստ այդմ, վարչապետը անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի 2000 թ. կատարած աշխատանքը լավ է գնահատել:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ