Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 հունիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:


Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին` այդ թվում, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Առևտրատնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստմանը և հնարավորին շուտ անցկացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի նիստն անցկացնել ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին: Երկուստեք նշվել է, որ այդ ոլորտում առկա է փոխգործակցության դրական դինամիկա, ապրանքաշրջանառության ծավալները որոշակիորեն ավելացել են, ինչը, ըստ զրուցակիցների, պայմանավորված է նաև լաստանավային փոխադրումների գործարկմամբ: Աշխուժացել է նաև Հայաստանից և Ուկրաինայից դեպի միմյանց շուկաներ ապրանքների արտահանումը:


Կողմերն անդրադարձել են էներգետիկայի, մասնավորապես, ատոմային էներգետիկայի բնագավառում փոխգործակցությանը ևս, որտեղ Ուկրաինան զգալի փորձ ունի, և դեսպանի վստահեցմամբ, պատրաստ է փոխանցել Հայաստանին:


Ալեքսանդր Բոժկոն ՀՀ վարչապետից հետաքրքրվել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումներին այլ երկրներից, այդ թվում` Ուկրաինայից, երկրաշարժի հետևանքների վերացմանն աջակցություն ցուցաբերած շինարարական կամ այլ կազմակերպությունների ու անհատների հրավիրելու մտադրությունների մասին, ինչին Տիգրան Սարգսյանը դրական է պատասխանել, նշելով, որ ծրագրի շրջանակներում այդպիսի հրավերներ կլինեն:


Հանդիպման ժամանակ Ուկրաինայի դեսպանը ՀՀ վարչապետին համառոտակի ներկայացրել է նաև իր երկրի տնտեսական ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ