Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 սեպտեմբերի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ելնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը հաստատեց ՀՀ բնապահպանության նախարարության Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների ու երկրաբանական գործակալությունների կանոնադրություններն ու կառուցվածքները: Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» և «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Գործադիրը հաստատեց «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը»։ Հայաստանի Հանրապետությունում հանգրվանած փախստական ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծման նպատակով, կառավարությունը որոշեց Երևանի քաղաքապետարանի տնօրինության N14 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հանրակացարանային մասնաշենքը` 10783 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը` այն սահմանված կարգով միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներով վերակառուցելու և որպես բնակարաններ` հանրակացարանում և ժամանակավոր այլ կացարաններում բնակվող փախստական ընտանիքներին հատկացնելու համար։ Շենքի վերակառուցման արդյունքում բնակարաններով կապահովվի շուրջ 35 ընտանիք։ Հայաստանի հետ Նիդեռլանդների համագործակցության ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի կողմից 2000-2001թթ. հանրապետություն ներմուծված ապրանքների համար «Ագրո Վիժիոն Հոլանդ» հոլանդական ընկերության կողմից վճարված գումարները փոխհատուցելու նպատակով, կառավարությունը որոշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին հատկացնել 1385788 դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց նաև միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկը, նաև` միջին մասնագիտական կրթության այն մասնագիտությունների, որոնց գծով թույլատրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթության կազմակերպումը։ Գործադիրը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին։ Նիստում որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության միջև եզրակացությունների (սերտիֆիկատների) փոխադարձաբար ճանաչման մասին միջգերատեսչական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ: Առանձին որոշումներով կառավարության անդամները համաձայնություն տվեցին նաև «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի գործադիր իշխանության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին», «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև պետական սահմանում անձանց փոխանցման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։ Նիստում որոշումներ ընդունվեցին բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ: Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարությանը հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ապահովել ՀՀ էներգետիկայի ընկերություններում (դրանց ցանկը նշված է որոշման հավելվածում) առկա սև և գունավոր մետաղների 6588.1 տոննա քանակությամբ ջարդոնների անհատույց` հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնումը ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Գործադիրը որոշում ընդունեց նաև «Սևան-Հրազդան կասկադ» ՓԲԸ-ի անշարժ գույքի գրավադրման թույլտվություն տալու մասին, որը նպատակ ունի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի` 1995-2001 թթ.-ի ընթացքում ներկրված միջուկային վառելիքի գծով ՌԴ ընկերությունների նկատմամբ ունեցած 32.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով պարտքերի մարման, ինչպես նաև 2002 թ.-ի համար անհրաժեշտ միջուկային վառելիքի` 6.7 մլն ԱՄՆ դոլար արժեքով նոր խմբաքանակի ներկրումը մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ապահովելու։ Գրավադրման երաշխավորությամբ պարտավորությունը կմարվի «Հայէերգո» ՓԲԸ-ի կողմից հետագա տարիների ընթացքում 77.4 մլն ԱՄՆ դոլար գումարի էլէներգիայի արատահանումից գոյացող հասույթի 50 տոկոսով։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ