Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 սեպտեմբերի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի անկախության 11-րդ տարեդարձի առթիվ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ: Անցած տարիները ցույց տվեցին, որ անկախությունը մեր երկրի ու ժողովրդի համար այլընտրանք չունի: Միայն ժողովրդավարության, իրավական պետության, քաղաքացիական հասարակության կառուցման՝ 11 տարի առաջ ընտրված ուղիով կարելի է հասնել դարեր շարունակ մեր ժողովրդի երազած ազատ, անկախ ապրելու, աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների և պետությունների հետ համաքայլ ընթանալու, ժողովրդի արժանապատիվ գոյության համար լավագույն պայմաններ ստեղծելու նպատակին: Այսօր մեր պետությունը, մենք բոլորս արժանին ենք հատուցում նաև անկախության սուրբ պայքարին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների անմոռաց հիշատակին: Նաև նրանց անձնազոհության շնորհիվ է, որ չնայած բոլոր փորձություններին ու դժվարություններին, որոնք այսօր էլ դեռ լիովին հաղթահարված չեն, անսասան մնաց մեր հավատը անկախության և ազատության գաղափարների նկատմամբ: Համոզված եմ, որ ամուր այդ հավատը, վստահությունը մեր անկախ պետականության ապագայի նկատմամբ, մեզ չի լքի այսուհետ ևս: Դրա համար պահանջվում է միայն մեր բոլորի՝ իշխանությունների, քաղաքական ուժերի, ամբողջ հասարակության համախմբվածությունը անկախ պետականության գաղափարի շուրջը, եղած հիմնախնդիրների հաղթահարմանն ու ժողովրդի բարօրությանն ուղղված մեր ջանքերի միասնականությունը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս անկախության տարեդարձի առթիվ և ցանկանում հատարև խաղաղություն, երջանկություն, տոկունություն՝ հանուն մեր անկախ պետականության հզորացման:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ