Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հունիսի 2008

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվում ՀՀ կառավարության առաջիկա արտագնա նիստի օրակարգում ներառված աղետի գոտու վերաբերյալ հարցերի նախագծերը` հանձնաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկությունները մինչև նիստն ստանալու և այդ փաստաթղթերում ներառելու նպատակով:

Հանձնաժողովը, ըստ այդմ, քննարկել է Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Նշվել է, որ այն մշակվել է 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի հիման վրա և ուղղված է ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2008-2012թթ. ծրագրի դրույթների ապահովմանը: Հայեցակարգի նպատակը` նախկինում ընդունված որոշումների համաձայն իրականացված բնակարանային ապահովման ծրագրերի վերականգնողական աշխատանքների վերլուծության արդյունքներով պետական քաղաքականության սկզբունքների ձևավորումն է` ուղղված երկրաշարժից 20 տարի անց դեռևս անօթևանի կարգավիճակում գտնվող անձնաց բնակարանային խնդիրների լուծմանը` մինչև 2013թ.: Հայեցակարգը ներառում է ներկա վիճակի վերլուծությունը, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման առաջնահերթություններն ու ուղղությունները, դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցների գնահատականները, խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների իրականացման կազմակերպչական սխեման, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: Նշվել է, որ հայեցակարգը հիմք է հանդիսանում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի մշակման համար:

Նիստում ներկայացվել է պետական հանձնաժողովի կողմից մշակված «1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի» շրջանակներում նախատեսված մշակութային միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն ևս:

Խորհրդին զեկուցվել է նաև ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի կողմից 2008թ. հունվարին հաստատված միջոցառումների վերոնշյալ ծրագրի իրականացման ընթացքի մասին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ