Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 սեպտեմբերի 2002

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը՝ խորհրդի անդամներին միմյանց ներկայացնելուց հետո, անդրադարձել է խորհրդակցական այդ մարմնի ստեղծման անհրաժեշտությանը, խորհրդի կանոնադրական խնդիրներին, գործառույթներին: Այնուհետև քննարկվել են կազմակերպչական հարցեր, այդ թվում՝ խորհրդի նիստերի օրակարգի ձևավորմանը վերաբերող: Հաջորդ նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ քարտուղարությանն առաջարկություններ ներկայացնելու համար խորհրդի անդամներին տրվել է մեկ ամիս ժամկետ: Նիստի ընթացքում վարչապետը խոսել է եկեղեցի-պետություն հարաբերությունների, խորհրդի կանոնադրական խնդիրների լուծման գործում նրանցից յուրաքանչյուրի դերի մասին: Այնուհետև խորհրդի անդամները, ողջունելով այս մարմնի ստեղծումը և անչափ կարևորելով դրա աշխատանքը պետության և եկեղեցու համար, արտահայտել են իրենց մոտեցումները, դիրքորոշումները հետագա աշխատանքների վերաբերյալ: Առաջին նիստի ավարտին, խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել նորաստեղծ մարմնի աշխատանքներին և նշել, որ խորհրդի անդամներից ակնկալում է գործուն և ակտիվ մասնակցություն:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ