Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 6 հունիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին:

Ողջունելով հյուրին, վարչապետը նշել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է մեր երկրում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են մարդկանց կյանքի համար արժանավայել պայմանների ստեղծմանը նպաստող ամենատարբեր ոլորտներ: Տիգրան Սարգսյանը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը` ՄԱԿ-ի մշտական համակարգողի գործունեության և կազմակերպության առաքելության լիարժեք իրականացման համար մեր երկրում բարենպաստ պայմաններ ապահովելու գործում:

Տիկին Կոնսուելո Վիդալը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանում ՄԱԿ-ի մեկ տասնյակից ավելի գործակալությունների գործունեությունն ու ծրագրերը, նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի դրանք լավագույնս և առավել արդյունավետությամբ օգտագործվեն` ի բարօրություն Հայաստանի ու նրա ժողովրդի: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ ներկայումս մշակվում է Հայաստանի հետ համագործակցության նոր` քառամյա ծրագիր և ընդգծել, որ ակնկալում է ՀՀ կառավարության ու նրա ղեկավարի օժանդակությունը ծրագրի մշակման գործընթացում, որպեսզի առավել անհրաժեշտ և կառավարության համար առաջնահերթություն համարվող ուղղությունները ներառվեն ծրագրում: «Մենք քաղաքականապես չեզոք կազմակերպություն ենք և հավատում ենք, որ զարգացմանն ուղղված մեր ջանքերը կնպաստեն հասարակության բևեռացվածության խնդրի լուծմանը նույնպես», - ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Այդ տեսակետից, ի թիվս մի շարք այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի, կարևորվել են տարածքային զարգացման, մասնավոր հատված-պետություն համագործակցության, փոքր և միջին ձեռնարկության խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության ոլորտի բարեփոխումների հետ կապված ծրագրերը:

ՀՀ կառավարության ղեկավարը խոսել է նաև դոնոր կազմակերպությունների և երկրների կողմից առաջարկվող աջակցության ծրագրերի համակարգման անհրաժեշտության մասին, որպեսզի այդ աջակցությունն առավել արդյունավետ օգտագործվի և զերծ լինի կրկնություններից: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ նաև ՄԱԿ-ի աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկարողանա իրագործել նախատեսված բոլոր հավակնոտ ծրագրերը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ