Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 սեպտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է մեր երկրում Իրաքի Հանրապետության գործերի նորանշանակ հավատարմատար պրն Տարիկ Մուհամմադ Յահյային: Վարչապետը շնորհավորել և հաջողություն է մաղթել հավատարմատարին, հույս հայտնելով, որ նրա նշանակումը հայ-իրաքյան հարաբերությունների զագացմանը նոր խթան կհաղորդի: Ընդգծելով, որ հայ-արաբական, այդ թվում՝ հայ-իրաքյան շփումներն ունեն հազարամյակների պատմություն, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները շահագրգիռ են իրաքյան խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը: Վարչապետը ողջունել է Իրաքի ղեկավարության վերջին որոշումը՝ ՄԱԿ-ի միջազգային տեսուչների Իրաք վերադառնալու թույլտվության վերաբերյալ, որը զերծ կպահի երկիրը ռազմական գործողություններից: Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական, մշակութային ոլորտներում առկա համագործակցության ներուժի լիարժեք օգտագործումը: Վարչապետն առաջարկել է այդ նպատակով ակտիվ գործակցել Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ, ակտիվացնել երկու երկրների գործարարների շփումները: Հանդիպման ժամանակ Իրաքի հավատարմատարը դրվատանքով է խոսել Իրաքի հայ համայնքի մասին նշելով, որ հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման գործում մեծ է նաև նրանց դերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ