Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հունիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտե և աշխատակազմին ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Գագիկ Խաչատրյանին: Ներկայացնելով մաքսային ծառայության նոր ղեկավարին, ՀՀ վարչապետը, մասնավորապես, ասել է.


«Դուք նրան շատ լավ ճանաչում եք, փորձառու մասնագետ է, չափազանց լավ տիրապետում է իրավիճակին, և մեր համոզմամբ, այն անձն է, ով ի վիճակի է մի կողմից` ապահովել մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքը, ծրագրերի կատարումը, մյուս կողմից` ոլորտում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք ապահովեն Հայաստանի Հանրապետությունում մատուցվող մաքսային ծառայությունները, լինեն մրցունակ, համապատասխանեն լավագույն միջազգային փորձին, մաքսային վճարումներ իրականացնող քաղաքացիների և բիզնեսմենների համար լինեն ընդունելի, հարմարավետ, որպեսզի այդ վարչարարությունը նվազագույն ծախսատարություն պարունակի և բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծի, այլ հակառակը` նպաստի, որպեսզի մեր երկրում բիզնեսը բարգավաճի: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության համար սա կարևորագույն խնդիր է: Մենք փոքր երկիր ենք և ներմուծման ու արտահանման ծավալները տարեցտարի կտրուկ ավելանում են: Նշանակում է, տարեցտարի մաքսային ծառայության աշխատանքները պետք է փոփոխվեն և իրենց մեջ պարունակեն այնպիսի պոտենցիալ, որը մշտապես ապահովի որակյալ ծառայությունների մատուցում: Մեր տնտեսական համակարգի ապագան պայմանավորված է լինելու ձեր աշխատանքի արդյունավետությամբ և ձեր ծառայությունների որակով: Մենք այլընտրանք չունենք. մաքսային ծառայությունների որակը պետք է լինի լավագույնը տարածաշրջանում և համապատասխանի աշխարհի լավագույն փորձին: Եվ դա պայմանավորված է լինելու ձեր աշխատանքով: Մենք համոզված ենք, որ պարոն Խաչատրյանը ե՛ւ տիրապետում է իրավիճակին, ե՛ւ ի վճակի է այդ բարեփոխումներն իրականացնել: Դուք մեր ճակատի առաջին գծի վրա եք, և ձեր աշխատանքով է պայմանավորված նաև հարկ վճարողների վերաբերմունքը պետության նկատմամբ, որովհետև այն դժգոհությունների հետևանքով, որոնք ուղղված են լինում առաջին հերթին իշխանությունների դեմ, պետության դեմ, մենք կորցնում ենք մեր քաղաքացիների վստահությունը, ինչը խիստ վտանգավոր է: Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք այդ պատասխանատվությունը, և այն, որ ձեր հաջողությունը մեր պետության հաջողությունն է լինելու:


Ես ուզում եմ շնորհավորել պարոն Խաչատրյանին և ձեզ հավաստիացնել, որ նա մեր կողմից ստանալու է ամենայն աջակցություն, որպեսզի այս կարևոր խնդիրը համատեղ ջանքերով կարողանանք լուծել, որպեսզի հպարտ լինենք, որ ստեղծել ենք ամենաարդյունավետ մաքսային ծառայությունները տարածաշրջանում: Եվ դա այնպիսի իրողություն պետք է լինի, որ ակնհայտ լինի բոլորի ու առաջին հերթին` մեր ժողովրդի համար: Շնորհավորում եմ պարոն Խաչատրյան և միևնույն ժամանակ պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու նորանշանակ տեղակալին` պարոն Արտակ Շաբոյանին: Շաբոյանը երիտասարդ է, բայց ունի կուտակված բավականին մեծ փորձ, մի կողմից նա գիտնական է` դասավանդում է Ֆրանսիական համալսարանում, Տնտեսագիտական համալսարանում, դոցենտ է: Երկար տարիներ աշխատել է Կենտրոնական բանկում, ունի վերահսկողական փորձ, մակրոտնտեսական վերլուծությունների փորձ և գիտելիքներ, և կարծում եմ այդ տեսակետից, այն կարողությունները, որ նա կուտակել է, խիստ անհրաժեշտ կլինեն բարեփոխումներ իրականացնելու նաև մաքսային ոլորտում: Նա ունի բարձր համբավ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ միջազգային կառույցներում, որոնք մշտապես նրան հրավիրում են իրենց առաքելություններին մասնակցելու և դասախոսություններով հանդես գալու, ինչպես նաև պրակտիկ գործառույթներ ներդնելու անցումային փուլում գտնվող տարբեր երկրներում: Այսինքն, դա նշանակում է, որ այս կարողությունները մեզ համար կլինեն խիստ օգտակար` կտրուկ բարեփոխումներ իրականացնելու գործում: Եվ նաև չափազանց կարևոր է մեզ համար, որպեսզի այն հայեցակարգերը, որոնք արդեն իսկ ներկայացված են պարոն Խաչատրյանի կողմից, թե ինչ քայլերով մենք պետք է բարեփոխենք մաքսային ծառայությունը, և թե ինչ կառուցվածք պետք է լինի, չափազանց կարևոր է, որպեսզի հարկային և մաքսային բարեփոխումները զուգահեռաբար իրականացվեն և լինի կառուցողական համագործակցություն:


Մի հանգամանքի վրա էլ եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել` այն մեղադրանքներն են, որ հաճախ հնչում են պետական պաշտոնյաների նկատմամբ, ըստ որի, զբաղվում են բիզնեսով, որ նրանք անմիջապես ներգրաված են բիզնեսում, հովանավորում են այս կամ այն ձեռնարկությանը: Սա իհարկե, կարևոր խնդիր է, որը մեզ հետաքրքրում է, և գաղտնիք չէ, որ այս խոսակցությունները գնում են պարոն Խաչատրյանի, մաքսային ծառայությունում աշխատողների, հարկային ծառայությունում աշխատողների մասին, որ նրանք օգտագործում են իրենց պաշտոնական դիրքը` իրենց անձնական գործերը առաջ տանելու համար: Մենք բացառում ենք պաշտոնատար անձանց այսպիսի պահվածքը և միևնույն ժամանակ, մենք նպատակ ունենք պաշտպանելու ազնիվ և պարկեշտ պաշտոնատար անձանց ու դրա միակ ձևը հրապարակայնության ապահովումն է:


Դուք, երևի, տեղյակ եք, որ մեր բարեփոխումների կարևորագույն կետերից մեկը` շահերի բացահայտման ինստիտուտի ներդրումն է Հայաստանի Հանրապետությունում, և երեկ Համաշխարհային բանկը, երբ ներկայացնում էր այն վերլուծական նյութերը, որոնք պատրաստված էին մեր երկրի համար և համագործակցության ոլորտները, մատնանշեց, որ շահերի բացահայտման ինստիտուտի ներդրումը կարևորագույն բարեփոխումներից մեկն է լինելու ՀՀ-ում: Օբյեկտիվորեն մենք բոլորս ունենք բարեկամներ և մեզ հետ փոխկապակցված անձինք, որոնք զբաղվում են բիզնեսով: Դա անխուսափելի երևույթ է, և խնդիրը կայանում է նրանում, որ առավել ևս մեզ հետ փոխկապակցված անձինք պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում, և առաջին հերթին նրանք պետք է ունենան այնպիսի վստահություն ձևավորող համբավ, որ առաջինը նրանք են հարկերը լիակատար վճարում և չեն թաքցնում դրանք: Հասկանալի է, որ և պարոն Խաչատրյանը, և ձեզանից շատերը ունեն բարեկամներ, որոնք բիզնեսի ոլորտում են: Առաջին հերթին, դուք ինքներդ պետք է լինեք խստապահանջ ձեզ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ, եթե մենք ուզում ենք, որ մաքսային ծառայությունը վայելի մեր ժողովրդի վստահությունը: Այս ինստիտուտը մենք ներդնելու ենք և սկսելու ենք հարկային ու մաքսային ծառայություններից, որովհետև դա մի կողմից` կստեղծի համապատասխան մթնոլորտ, որը կօժանդակի ձեր գործունեությանը, մյուս կողմից դուք կլինեք անկաշկանդ, ավելի համարձակ իրականացնելու այդ բարեփոխումները: Կրկին շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին և պարոն Շաբոյանին` նշանակումների կապակցությամբ և ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ