Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 սեպտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեին: Ընդգծելով տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությունը՝ վարչապետը նշել է, որ կան խնդիրներ, որոնց լուծումը, այնուհանդերձ, կախված է նրանից, թե ցանկանում ենք լուծել դրանք, թե ոչ. «Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անել առկա հիմնախնդիրները լուծելու համար, որոնք անչափ կարևոր են նաև մեր երկրի համար», - ավելացրել է Անդրանիկ Մարգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ջավախքի խնդիրներին ևս: Վարչապետը, մտահոգություն հայտնելով այնտեղ բնակվող մեր հայրենակիցների ծանր սոցիալական վիճակի վերաբերյալ, կրկին հավաստել է Հայաստանի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ մասնակցելու այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ամիսներ առաջ այդ մասին խոսել է նաև Վրաստանի իր գործընկերոջ հետ՝ ընդգծելով, որ Հայաստանը չի կարող անտարբեր լինել Ջավախքի հայության ճակատագրի նկատմամբ: Ստանալով վրացական պատվիրակության հավաստիացումները, որ իրենք նույնքան շահագրգիռ են իրենց քաղաքացիների կենսապայմանների բարելավման, նրանց համար աշխատատեղերի ստեղծման հարցում, ՀՀ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է արդեն տևական ժամանակ երկուստեք արվող հավաստիացումներից անցնել գործի, արագացնել այդ ծրագրերի իրագործումը՝ այդպիսով կանխելով ավելորդ լարվածության առաջացումն ու զանազան շահարկումները: Անդրանիկ Մարգարյանը խոսել է նաև մեր կողմից ժամանակին առաջարկված՝ տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման շուրջ լուրջ քննարկումներ, բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին: Նշելով, որ սա վերջին 10-11 տարիներին Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան, նախարար Թևզաձեն կարևորել է մեր երկրների միչև ինչպես երկկողմ, նույնպես և տարբեր կառույցների շրջանակում բազմակողմ համագործակցության զարգացումը: Համաձայնելով ՀՀ վարչապետի տեսակետին՝ նա ևս տարածաշրջանի կայունության, խաղաղության պահպանման համար անհրաժեշտ է համարել ջանքերի համադրումը: Անդրադառնալով Ջավախքից ռուսական ռազմակայանների դուրսբերման խնդրին, Վրաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ իր երկրի տարածքում ոչ ռուսական, որ որևէ այլ երկրի ռազմական բազա չպետք է լինի: Զրույցի ընթացքում նա տեղեկացրել է նաև, որ նոյեմբերին Պրագայում նախատեսվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովում նախագահ Շևարդնաձեն հայտարարելու է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր երկրի ցանկության մասին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ