Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հունիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ-Կոիրոլոյի և Հայաստանում ՀԲ գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, արդարադատության, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն ու ՀՀ ԿԲ-ի նախագահի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և մաքսային պետական կոմիտեի ղեկավարները, ներկայացվել է Համաշխարհային բանկի զեկույցը` Հայաստանում 2008-2012թթ.-ին զարգացման քաղաքականության տարբերակների ընտրության վերաբերյալ: Զեկույցի նպատակն է` տնտեսական աճի և աղքատության կրճատման ուղղությամբ արձանագրված ուշագրավ արդյունքները զարգացնելու Հայաստանի ջանքերին զուգահեռ, ներկայացնել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու քաղաքականության հիմնական տարբերակները: ՀԲ-ի տարածաշրջանային տնօրենի հավաստմամբ, ՀՀ նոր կառավարության ծրագրի և վերանայման գործընթացում գտնվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ մեկտեղ, ՀԲ-ի վերոնշյալ զեկույցը դիտվում է նաև` որպես ՀԲ-ի և ՀՀ-ի միջև առաջիկա չորս տարիների համագործակցության հիմք:


Ըստ ոլորտների հանգամանորեն ներկայացված զեկույցի համար շնորհակալություն հայտնելով և այն համարելով բանկի կողմից պատրաստված կարևոր ու մեծ աշխատանք, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներկայացվածը, ընդհանուր առմամբ, համահունչ է կառավարության ծրագրին, կան որոշակի խնդիրներ, որոնց վերաբերյալ կառավարության մոտեցումներն ամրագրելու նպատակով, պահանջվում են լրացուցիչ քննարկումներ: Վարչապետի մոտ այդ քննարկումներն անցկացնելուց և արդյունքներն ամփոփելուց հետո, դրանք կներկայացվեն ՀԲ-ին:


Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ