Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 սեպտեմբերի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Գագիկ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ: * * * Գագիկ Իշխանի Վարդանյանը ծնվել է 1955թ. Երևանում: 1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ: 1972-1973թթ. աշխատել է ՀԽՍՀ արդշմին հ.2 տրեստի ԱՏԿՎ հ.5 տեղամասում որպես բետոնագործ, իսկ 1974-76թթ. Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումում՝ որպես փականագործ:1974թ. աշխատել է Երևանի Կիրովի անվան քիմիական կոմբինատում՝ ապարատավար: 1981-84թթ. ՀԽՍՀ Պետմատում աշխատել է որպես ավագ ինժեներ, ապա՝ առաջատար ինժեներ, իսկ 1984-1996թթ. աշխատել է Երևանի ժող.տնտեսության ինստիտուտում որպես ասիստենտ, այնուհետև դոցենտ, ավագ գիտաշխատող: 1996-97թթ. «Արմենթել» ՀՁ-ի շարժական կապի և միջազգային առանձնացված ցանցի տնօրենն էր, իսկ 1997-98թթ. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունում զբաղեցրել է վարչության պետի պաշտոն, այնուհետև 1998-1999թթ. ՀՀ հարկային տեսչությունում՝ վարչության պետ: 1999թ. առ այսօր ՀՀ արդյունաբերության և առևտրի (ներկայումս ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման) նախարարի գլխավոր խորհրդականն է: Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ