Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 մայիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինին:

Վարչապետը նշել է, որ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահի այցը Հայաստան և նրա մշտական ուշադրությունը Հայաստանում այդ բանկի գործունեության նկատմամբ հույս է ներշնչում, որ տնտեսական համագործակցությունը ևս նույնպիսի արդյունավետությամբ կզարգանա և կհասնի քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակին, որը գոյություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև:


Համաձայնելով վարչապետի տեսակետին, Անդրեյ Կոստինը ներկայացրել է «ՎՏԲ Բանկ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը, որոնք վերաբերում են նաև Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային որոշակի փոխշահավետ նախագծերի իրականացմանը: Բանկի նախագահը գոհունակությամբ է խոսել մեր երկրում գործունեություն ծավալած «ՎՏԲ Բանկ»-ի հաջողությունների և բանկի կողմից նախապատրաստված ներդրումային փաթեթի մասին, ընդգծելով, որ այդ ամենը երկկողմ սերտ հարաբերությունների և Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրի վկայությունն է:


ՀՀ կառավարության ղեկավարը և «ՎՏԲ Բանկ» ընկերության նախագահը խոսել են նաև համընդհանուր բնույթ կրող ներկայիս տնտեսական հիմնախնդիրների, այդ թվում` ինֆլյացիոն երևույթների, ինչպես նաև բանկային համակարգի կողմից դրանց արձագանքելու հնարավորությունների մասին:


Պարոն Կոստինը ՀՀ վարչապետին ներկայացրել է նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործմանն ուղղված վարկային ծրագիրն ու դրա վերաբերյալ «Թեղուտ» ԲԲԸ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի հիմնական դրույթները:


Հանդիպումից հետո տեղի է ունեցել վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այն ստորագրել են «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Կոստինը և «Թեղուտ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը:




 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ