Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 մայիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յասուո Սաիտոյին:

Վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների իրականացման, ենթակառուցվածքների զարգացման գործում և մի շարք այլ ոլորտներում տարիներ շարունակ Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ցուցաբերված աջակցությունը` շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու օժանդակության համար: Վարչապետը կարևորել է նաև մայիսի 27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ ստորագրվելիք հայտագիրը` «ՀՀ տնտեսական կայունացման և զարգացման ջանքերն ուժեղացնելու նպատակով 2005թ. մարտի 29-ի հայտագրերի փոխանակմամբ տրամադրված վարկի գումարի փոփոխության մասին», որի շրջանակներում նախատեսվում է էներգետիկայի զարգացման նպատակով լրացուցիչ միջոցների հատկացում, ինչը այս ոլորտում արդյունավետ համագործակցության և Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարվող ևս մեկ կարևոր քայլ է: Տիգրան Սարգսյանը կարևորել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, որը, նրա համոզմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման, աշխատանքի համակարգման լավ հնարավորություն է ընձեռում և կարող է դառնալ նոր ծրագրերի, փոխգործակցության նոր ոլորտների վերաբերյալ առաջարկությունների ներկայացման միջոց: Վարչապետը նշել է հատկապես զբոսաշրջության, գիտատեխնիկական, փոքր ու միջին ձեռնարկատիրության և այլ ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրագործման հեռանկարայնությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանության բացումը: Դեսպան Յասուո Սաիտոն նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է այս հարցում հնարավորինս աջակցելու Հայաստանին` նկատի առնելով, որ դեսպանության բացմամբ հայ-ճապոնական հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Անդրադարձ է կատարվել միջազգային ասպարեզում, այդ թվում` ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի ևս:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ