Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 սեպտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի պատվիրակության ներկայացուցիչներին՝ ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովի գլխավորությամբ: Պատվիրակությունը, որն Հայաստան է ժամանել մասնակցելու «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հերթական նիստին, ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ընկերության գործունեությանը մեր երկրում, նախատեսվող ծրագրերին ու խնդիրներին, որոնք, ըստ պրն Ռյազանովի, առանց կառավարության աջակցության դժվար կլինի լուծել: Նշելով, որ այս տարի Հայաստանում գազի նվազ պահանջարկ է եղել, վարչապետն ընդգծել է, որ մեր տնտեսության համար անչափ կարևոր այդ էներգակրի սպառման ծավալների մեծացումը առաջիկայում անխուսափելի է՝ նկատի առնելով գազաֆիկացվող բնակավայրերի ավելացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, վերագործարկվող կամ հզորություններն ավելացնող ձեռնարկությունների թվի մեծացումը: Այս հարցում ավելի քան շահագրգիռ «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև ընկերությանը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի կառավարության հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները հույս են հայտնել, որ համեմատաբար էժան այդ էներգակրի սպառման շուկան մեր հանրապետությունում ընդլայնելով՝ առավելագույնս հաշվի կառնվեն և բնակչության, և պետբյուջեի շահերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ