Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 մայիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինին:


Երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման դինամիկան համարելով դրական, վարչապետը դրան ոչ համարժեք է համարել տնտեսական համագործակցության մակարդակը, հույս հայտնելով, որ պարոն Հարաբինի այցը խթան կհանդիսանա այդ ոլորտում ևս հաջողություններ արձանագրելու գործում: Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ անհրաժեշտություն ներկայացնող իրավապայմանագրային դաշտի ձևավորման խնդիրը, առաջիկայի համար ընդգծելով հատկապես կրկնակի հարկումից խուսափելու, նաև ` օդային հաղորդակցության մասին համաձայնագրերի ստորագրումը, ռազմական համագործակցության բնագավառում ևս կողմերի միջև փոխգործակցությանը միտված փաստաթղթի ստորագրումը:


Ընդգծելով, որ Եվրամիության հետ հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում, ՀՀ կառավարության ղեկավարն այդ տեսանկյունից կարևորել է եվրաինտեգրման հարցերում համագործակցության վերաբերյալ Սլովակիայի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի շրջանակներում գործակցությունը: Տիգրան Սարգսյանը զրուցակցի հետ խոսել է նաև ատոմակայանների` շահագործումից հանելու հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ սլովակյան կողմի առաջարկի մասին:


Սլովակիայի փոխվարչապետ, արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինը հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին ներկայացրել է իր երկրի տնտեսական վերջին զարգացումները, իրականացված բարեփոխումները, այդ թվում` դատաիրավական համակարգում, ինչպես նաև բարեփոխումների ճանապարհին Սլովակիայի ունեցած բացթողումներն ու ձեռքբերումները, որոնք նրա համոզմամբ, օգտակար փորձ կարող են լինել Հայաստանի համար: Նա նշել է, որ իր հայ գործընկերոջ` ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ ձեռք է բերվել փոխադարձ այցի պայմանավորվածություն, որի ժամանակ բարեփոխումների սլովակյան փորձն ավելի հանգամանորեն կներկայացվի: Ստեֆան Հարաբինը տեղեկացրել է նաև, որ մշակել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքի նախագիծ, որն առաջիկայում կներկայացվի Ազգային խորհրդի քննարկմանը: Օրինագիծը, ըստ նրա, պատմական փաստի արձանագրում է, որը կարևոր է հետագայում նման ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից, քանի որ, նախարար Հարաբինի համոզմամբ, 20-րդ դարասկզբին նման երևույթը չդատապարտելը հանգեցրեց հետագա ցեղասպանությունների:


ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պարոն Հարաբինին` օրինագծի ընդունման հարցում նման շահագրգիռ մոտեցման և ամուր փաստարկների համար` հաջողություններ մաղթելով նրան իր հետագա գործունեության ընթացքում և հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից վերստին կարևորելով նրա այցը Հայաստան:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ