Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 սեպտեմբերի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆրանչեսկո Ֆրանջիալիին: Նշելով, որ 1997 թվականից այդ կազմակերպությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցող մեր երկիրը անցած տարիներին ոլորտի զարգացմանն ուղղված բավականին աջակցություն է ստացել, Անդրանիկ Մարգարյանը դրանց թվում կարևորել է կազմակերպության օգնությամբ մշակված զբոսաշրջության մասին օրենքը, որը նախատեսվում է մինչև տարեվերջ ընդունել: Մեր տնտեսության մեջ զբոսաշրջության ոլորտը բիզնեսի կարևորագույն բաղկացուցիչ համարելով՝ վարչապետը հույս է հայտնել, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ այսուհետ ևս համագործակցելով, այն հնարավոր կլինի պատշաճ մակարդակի հասցնել՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Պարոն Ֆրանջիալին զրույցի ընթացքում գոհունակությամբ է խոսել անցած 5 տարիներին Հայաստանի հետ համագործակցության մասին, նշելով, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է երկրում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար և որ տպավորված է ինչպես զբոսաշրջության զարգացման գործակալության ստեղծմամբ, այնպես էլ վերոհիշյալ օրենքի նախագծի առկայությամբ: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է այս փուլում փոխգործակցությունը շատ ավելի գործնական, արդեն իսկ որոշակի ծրագրերի հարթություն տեղափոխելու անհրաժեշտության մասին: Նշելով, որ տպավորված է մեր երկրով ու ժողովրդով, պրն Ֆրանջիալին դրական է գնահատել նաև զբոսաշրջության բնագավառի զարգացման գործում պետության կողմից մասնավոր հատվածի գործոնի կարևորումը, ակտիվ ներգրավումն ու աջակցությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հույս են հայտնել, որ ոլորտի զարգացումը հնարավորություն կտա նաև աշխարհին լավագույնս ներկայացնել հայկական ազգային ավանդույթները, առանձնահատկությունները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ