Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 մայիսի 2008


Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Մինչ այդ կառավարությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալող երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կնպաստի բազմակողմանի փոխգործակցության որակական բարելավմանը: Նա ընդգծել է այդ նպատակին ուղղված ակտիվ գործողությունների, նոր արդյունավետ առաջարկությունների կարևորությունը մշակված բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար: Ըստ Ալ. Լուկաշենկոյի, Անկախ պետությունների համագործակցության հետագա զարգացումը մեծապես կախված է միմյանց լսելու, բարդ խնդիրների լուծումները գտնելու ունակությունից, խոսքերը որոշակի գործերի փոխարկելու, ստանձնած պարտավորությունները հետևողականորեն իրականացնելու պատրաստակամությունից: Բելառուսի նախագահը նշել է, որ ԱՊՀ հետագա զարգացումը կնպաստի նաև Համագործակցության անդամ պետությունների տնտեսությունների հետագա ամրապնդմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:


ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը բացել է այն նախագահող երկրի` Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ընդգծելով, որ համագործակցության տնտեսական բաղադրիչի` որպես անդամ պետությունների ժողովուրդների բարեկեցության աճի ապահովման հիմքի, ակտիվացումը գերակա ուղղություններից մեկն է համարվել անցյալ տարվա հոկտեմբերին Դուշանբեում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովում, նա կարծիք է հայտնել, որ վարչապետների խորհրդի նիստում ընդունվելիք որոշումներն իրենց ներդրումը կունենան տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների համագործակցության հետագա զարգացման գործում:


Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկին ընդգծել է ԱՊՀ անդամ պետությունների տնտեսությունների մրցունակության աճի, ներդրումային գործունեության ակտիվացման, արտահանման ընդլայնման և զարգացման ինովացիոն ուղով ընթանալու ձգտման կարևորությունը` ԱՊՀ երկրների տնտեսական աճի խթանման համար: Նա նշել է, որ վարչապետների խորհրդի նիստը բելառուսական կողմը դիտարկում է որպես կարևոր քայլ` Համագործակցության կայուն գործունեության ապահովման ճանապարհին: Սերգեյ Սիդորսկին համոզմունք է հայտնել, որ ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունվելիք որոշումները կնպաստեն անդամ պետությունների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև հիմք կնախապատրաստեն ամենատարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացման համար:


Այնուհետև կառավարությունների ղեկավարները` նիստի օրակարգի շրջանակներում, քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների` տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր: Վարչապետները, մասնավորապես, որոշումներ են ընդունել ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման, ԱՊՀ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ոլորտում առաջարկությունների և ԱՊՀ անդամ պետությունների պարենային անվտանգության բարձրացման համատեղ համալիր միջոցառումների նախապատրաստման վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2007թ. հոկտեմբերի 5-ի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2007թ. նոյեմբերի 22-ի նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքի, ԱՊՀ անդամ պետությունների մերձսահմանային համագործակցության մասին կոնվենցիայի նախագծի, հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման վերաբերյալ: Արձանագրային որոշում է ընդունվել աշխատավոր-միգրանտների ու նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախապատրաստման ընթացքի վերաբերյալ: Մի շարք որոշումներ առնչվել են տրանսպորտային ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացմանը: Հաստատվել են, մասնավորապես, համատեղ օգտագործման բեռնատար վագոնների հավաքակայանի համալրման, արդիականացման ու վերանորոգման ապահովման միջոցառումների, 2008-2015թթ. ԱՊՀ անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների կամրջային կառույցների շահագործման հուսալիության հայեցակարգի վերաբերյալ որոշումները: Նիստում քննարկվել և որոշումներ են ընդունվել Անկախ պետությունների համագործակցության երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի կանոնակարգում փոփոխություններ կատարելու, ԱՊՀ-ում ցուցահանդեսային տոնավաճառային գործունեության զարգացման մասին 1995թ. մայիսի 26-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության, «Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության ակադեմիա» կրթական հաստատությանը միգրացիայի և մարդկանց առևտրին հակազդման ոլորտում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման, վերապատրաստման գծով ԱՊՀ-ի բազային կազմակերպության կարգավիճակ տալու, ԱՊՀ-ում` որպես միջպետական, ազգամիջյան հաղորդակցման կարևոր միջոց, հետուստա և ռադիոալիքների լիամասշտաբ հեռարձակման անցնելու շրջանում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին:


ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները որոշումներ են ընդունել նաև 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյա հոբելյանի նախապատրաստման և տոնակատարության հիմնական միջոցառումների պլանի, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65 տարի» միասնական հոբելյանական մեդալի վերաբերյալ որոշումների նախագծերի վերաբերյալ: Որոշում է ընդունվել հոբելյանի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին անվճար երթևեկելու իրավունք տրամադրելու մասին ևս:


Նիստում քննարկվել են մի շարք ֆինանսական խնդիրներ, այդ թվում` ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի մասին կանոնակարգում, ինչպես նաև ԱՊՀ մարմինների պահպանման մասնավճարների հաշվարկման կարգում, ԱՊՀ մարմինների բյուջետային դասակարգման վերաբերյալ կանոնակարգում փոփոխություններ կատարելու, 2007թ. իրականացված` ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող Համագործակցության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների մասին:


Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2008թ. նոյեմբերին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ