Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 մայիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ երեկոյան ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Մինչ նիստը ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել վրացի իր գործընկերոջ`  վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ:

Հանդիպման սկզբում Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Լադո Գուրգենիձեին` Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և հույս է հայտնել, որ կայացած այդ ընտրությունները լուրջ քայլ կհանդիսանան ժողովրդավարական ուղով առաջ ընթանալու և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Վրաստանի վարչապետը հավաստել է, որ միջազգային դիտորդների գնահատականները ևս վկայում են ընտրությունների հաջող անցկացման մասին` իր երկրի համար դա համարելով լուրջ և կարևոր քայլ:

Հյուրի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի նորակազմ կառավարությունն ու արդեն հաստատված կառավարության ծրագրով նախատեսված գերակայությունները:

Զրույցի ընթացքում վարչապետները երկուստեք ընդգծել են կառավարությունների ղեկավարների մակարդակով գործող Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը` երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման ու համագործակցության զարգացման տեսանկյունից: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել գլխավորել հանձնաժողովի աշխատանքն ու մոտ ապագայում, մասնավորապես` հուլիսին, գումարել հանձնաժողովի նիստ, ինչը վարչապետների համոզմամբ, նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար:

Տիգրան Սարգսյանը և Լադո Գուրգենիձեն խոսել են համագործակցության ընթացիկ ծրագրերի ու առկա խնդիրների մասին: Էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը համարելով բավականին արդյունավետ` զրուցակիցները կարևորել են ֆինանսաբանկային և այլ ոլորտներում փոխադարձ ներդրումների աշխուժացումը, ինչպես նաև տարածաշրջանային ծրագրերի շրջանակում գործակցությունը:

Օգտվելով հանդիպման պատեհ առիթից` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմին մտահոգող որոշ խնդիրներ և նրա միջամտությունը խնդրել` դրանց լուծման հարցում: Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, խոսել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ փոխադրումների դիմաց գանձվող բարձր սակագների ու դրանց ձևավորման տրամաբանությանը հայկական կողմին ևս իրազեկ դարձնելու կարևորության մասին: Տիգրան Սարգսյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի իրավաբանական կարգավիճակի ու հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական և աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների ու սադրիչ գործողությունների վրա, որոնք ՀՀ վարչապետի համոզմամբ, լրացուցիչ լարվածություն են ստեղծում հասարակության շրջանում: Նա հատկապես նշել է վերջերս Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եկեղեցու տարածքն ապօրինաբար պարսպապատելու և այդ դատապարտելի արարքով դեպի հեռուն գնացող մտադրությունները, որոնց մասին ապօրինությունն իրականացնողները նաև հրապարակավ հայտարարություններ են անում:

Վարչապետ Լադո Գուրգենիձեն դատապարտելի է համարել ծայրահեղական մոտեցումներն ու սադրիչ գործողությունները և խոստացել խնդրի էությանն առավել հանգամանորեն ծանոթանալ ու միջամտել:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ