Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 մայիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Վլադիմիր Մատվեյչուկին:


Ողջունելով հյուրին, վարչապետը նշել է, որ մշակույթն այն հիմքն է, որի վրա մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները զարգանում են ոչ միայն այդ, այլ նաև մնացած բոլոր ոլորտներում: Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարոն Մատվեյչուկի այցը մեր երկիր և մշակութային երկկողմ համագործակցության եռամյա, հետաքրքիր միջոցառումներով հարուստ ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները լուրջ խթան կհանդիսանան նաև երկու երկրների միջև ֆինանսատնտեսական փոխգործակցության համար:


Համաձայնելով ՀՀ վարչապետի հետ, Վլադիմիր Մատվեյչուկը ևս ընդգծել է, որ մշակույթը լայն հնարավորություններ է ընձեռում տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Կարևորելով Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2008-2010թթ. համագործակցության ծրագրի ստորագրումը, նա նշել է, որ դրանում ամրագրվում են այն գերակայությունները, որոնցով առաջիկա տարիներին Հայաստանի և Բելառուսի մշակույթները կներկայացվեն միմյանց երկրներում: Մասնավորապես, ըստ նրա, փոխադարձ պայմանավորվածությամբ, 2009թ. կանցկացվեն Բելառուսի Հանրապետության մշակույթի օրեր Հայաստանում, իսկ 2010թ.` ՀՀ մշակույթի օրեր Բելառուսում: Նախատեսված միջոցառումների թվում նախարարն առանձնացրել է ժողովրդական երգ ու պարի, ազգագրական համույթների փոխանակումները, կինոյի օրերի անցկացումը, թատրոնների փոխադարձ հյուրախաղերը, երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների կազմակերպումը, երկու երկրների գրադարանների միջև համագործակցության ստորագրումը և այլն: Նա նշել է, որ ՀՀ մշակույթի նախարարի հետ պայմանավորվել են առաջիկայում որոշակի նոր միջոցառումներով ևս լրացնել ծրագիրը:


Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության` վաղը կայանալիք այցին Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ` մայիսի 23-ին ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ