Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 մայիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն առնչվող շուրջ երկու տասնյակ հարցեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել և որոշումներ ընդունել ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագծի մշակման, ԱՊՀ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության ոլորտում առաջարկությունների և ԱՊՀ անդամ պետությունների պարենային անվտանգության բարձրացման համատեղ համալիր միջոցառումների նախապատրաստման վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2007թ. հոկտեմբերի 5-ի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2007թ. նոյեմբերի 22-ի նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքի, Համագործակցության անդամ պետությունների մերձսահմանային համագործակցության մասին կոնվենցիայի նախագծի և աշխատավոր-միգրանտների ու նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի, հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի պատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման, համատեղ օգտագործման բեռնատար վագոնների հավաքակայանի համալրման, արդիականացման ու վերանորոգման ապահովման միջոցառումների, 2008-2015թթ. ԱՊՀ անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների կամրջային կառույցների շահագործման հուսալիության բարձրացման հայեցակարգի, ինչպես նաև մաքսային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ֆինանսական, կազմակերպչական հարցերի վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ