Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 սեպտեմբերի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության հռչակման օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 11-րդ տարեդարձի առթիվ: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, Անկախության հռչակագրի ընդունմամբ, Արցախի ազատաբաղձ հայությունը ոչ միայն հաստատեց պատմական հայրենիքում իր անկախ պետականությունը կերտելու վճռականությունը, այլև ամբողջ աշխարհի առջև հավաստեց իր անխախտ նվիրվածությունը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին, իրավունքի միջազգայնորեն ընդունված նորմերին ու չափանիշներին: Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի երիտասարդ հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ այսուհետ ևս կկարողանա դիմագրավել բոլոր դժվարությունները, վերականգնել տնտեսությունը, լուրջ քայլեր ձեռնարկել սոցիալական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ և հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին‘ միաժամանակ հզորացնել բանակն ու իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նկատառումով ամրապնդել երկրի պաշտպանունակությունը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս նշանակալից այս տոնի‘ ԼՂՀ անկախության տարեդարձի առթիվ, մաղթում հարատև խաղաղություն‘ ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը նվաճած արցախահայությանը, որ մայր հայրենիքի ու աշխարհասփյուռ հայերի նվիրական ցանկությունն է:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ