Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 մայիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ-ի հետ մեր երկրի հարաբերությունների հետագա զարգացումը և այդ համատեքստում` մասնավորապես, Տնտեսական հարցերով հայ ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի գործունեությունը, որը, ըստ նրա, որոշակի առաջընթաց է ապահովում Հայաստանի համար: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` անկախացումից հետո Հայաստանին ցուցաբերվող մեծ ծավալի օժանդակության համար, որի արդյունքները մի շարք ոլորտներում ակնառու են: «Միաժամանակ, մենք քաջ գիտակցում ենք, որ կան նաև ոլորտներ, որտեղ բարեփոխումները դեռևս զգալի չեն և ամերիկյան օժանդակությունը մեծապես կնպաստի դրանցում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը»,- ասել է վարչապետը:


Շնորհավորելով Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Թոմ Ադամսը նշել է, թե անձամբ ուրախ է այդ առիթով, քանի որ տևական ժամանակ առիթ է ունեցել համագործակցելու նրա հետ` ՀՀ ԿԲ-ի նախագահ եղած տարիներին: Նա վստահություն է հայտնել, որ Տիգրան Սարգսյանը հաջողություն կունենա նաև Հայաստանի կառավարության ղեկավարի պատասխանատու պաշտոնում:


Զրույցի ընթացքում, հյուրի խնդրանքով, ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակը, ինչպես նաև հարկային և մաքսային ոլորտներում, իրավական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Հարկային և մաքսային բարեփոխումների իրականացումը համարելով ՀՀ նորակազմ կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկը, Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այդ ոլորտում ձեռք բերված արդյունքներն ուղղակիորեն կնպաստեն նաև հանրապետության սոցիալական, տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Նա տեղեկացրել է, որ մոտ օրերս հրապարակվելու են հարկային և մաքսային ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների նպատակներն ու հիմնական միջոցառումների ծրագիրը, որոնց միջոցով հասարակությունը կկարողանա վերահսկել կառավարության քայլերը: Առաջնահերթ այլ հիմնախնդիրների թվում վարչապետը նշել է նաև փոքր ու միջին գործարարության զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը: Նա ընդգծել է, որ բոլոր այդ ուղղություններով ՀՀ կառավարությունը համագործակցում է միջազգային կառույցների հետ, որոնց իրականացրած մոնիտորինգները զգալիորեն օգնում են բացահայտելու իրականացվող աշխատանքներում առկա թերի կամ խոցելի կողմերը:


Պարոն Ադամսը նշել է, որ վերջին շրջանում իսկապես նկատելի են դրական փոփոխությունները հարկային վարչարարության բարելավման գործում, միաժամանակ, ընդգծելով, որ դեռևս մտահոգող հարցեր կան, մասնավորապես, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, գործարարության խթանման ոլորտներում: Նա խոստացել է, որ ամերիկյան վարչակազմն այդ և այլ ոլորտներում շարունակելու է համագործակցել ՀՀ կառավարության հետ, որպեսզի, ըստ նրա, Հայաստանը, մասնավորապես, ավելի գրավիչ դառնա օտարերկրյա ներդրողների համար:


«Ժողովուրդը հոգնել է խոսքերից ու խոստումներից: Մեզ այսօր որոշակի գործեր են պետք, և մենք հայտարարել ենք, որ ՀՀ նոր կառավարությունը եկել է արմատական փոփոխություններ կատարելու: Մենք որոնում ենք ոչ թե անցյալում մեզ բաժանող, այլ ներկայում մեզ միավորող քայլերն ու սկզբունքները», հանդիպման ավարտին ընգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ