Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունվարի 2001

ՀՀ բնապահպանության նախարարության 2000թ. աշխատանքների հաշվետվությունը լսելուց հետո, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված քննարկմանն այսօր լսվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ անցած տարվա գործունեության մասին հաշվետվությունը, որի հիմքում ընկած է ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Ցանկում գյուղատնտեսության բաժինն ընդգրկում է թվով 23 միջոցառում: Հաշվետվությունը ներկայացնող գյուղատնտեսության նախարար Զավեն ևորգյանի հավաստմամբ, նախարարությունը մասնակցել է ՀՀ կառավարության կողմից ընդունված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի և Տավուշի մարզի հիմնախնդիրների մշակմանը, որով ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված էին 38 հանձնարարականներ: Դրանցից 35-ը կատարվել են կամ գտնվում են կատարման գործընթացում: Իսկ 3 հանձնարարականների կատարման գծով խնդիրներ են ծագել՝ համապատասխան ֆինանսավորում չունենալու պատճառով: ՀՀ 2000թ. պեբյուջեով նախատեսված գյուղատնտեսության զարգացման միջոցառումների իրականացման շրջանակներում, ՀՀ կառավարության որոշմամբ 2000թ. մասնավորեցման նախատեսված 72 ընկերության փոխարեն պատրաստվել են 88 ընկերության փաստաթղթերի փաթեթներ, որոնցից 44-ը ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն, իսկ 44-ը՝ ՀՀ կառավարության որոշումներով լուծարվել: 2000թ. ընթացքում ընդունվել է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել 6 որոշումների նախագծերը: Բացի այդ, ՀՀ կառավարություն են ներկայացվել նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքից բխող և «Անասնաբուժության մասին» օրենքից բխող 6 որոշումների նախագծերը: Ճապոնիայի և Հունաստանի կառավարությունների աջակցությամբ ներկրվել է 11 հազար տոննա ազոտական պարարտանյութ, որի իրացումը կատարվել է մարզերում՝ կազմակերպված արտագնա աճուրդների միջոցով՝ կառավարության կողմից սահմանված կարգով և գներով /1 տոննայի նվազագույն մենարկային գինը՝ 30 հազար դրամ/: Սեփական միջոցների հաշվին ներկրվել և իրացվել է ևս 4400 տոննա ամոնիակային սելիտրա՝ մեկ տոննայի արժեքը 95-100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ճապոնական և չինական դրամաշնորհների հաշվին ներկրված 15 հացահատիկահավաք կոմբայնները և 128 տրակտորներից 103-ը /իրենց գյուղատնտեսական գործիքներով և պահեստամասերով/ երկարաժամկետ վարձակալության են հատկացվել արտադրատեխնիկական սպասարկումների մարզային կենտրոններին: Ճապոնական, չինական և հունական դրամաշնորհների հաշվին նեմուծված ազոտական պարարտանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքից ՀՀ պետական բյուջե է մուտք եղել շուրջ 400 մլն դրամ և գյուղատնտեսական մթերքների արտադրողների համար պայմանագրային կարգով կատարվել է շուրջ 1800 հա հունձ: Ոռոգման ջրի մատակարարումը սկսվել է 2000թ. ապրիլի 1-ից: Ոռոգման շրջանում ջրաղբյուրներից իրականացվել է 1195 մլն խմ ջրառ, այդ թվում՝ ջրամբարներից՝ 357,8 մլն խմ, Սևանա լճից՝ 189,0 մլն խմ, գետերից և այլ ջրաղբյուրներից՝ 648,2 մլն խմ: Համայնքներին և մյուս ջրօգտագործողներին ջրտուքի կետերում մատակարարվել է 832,4 մլն խմ ջուր, այդ թվում ինքնահոս եղանակով՝ 426,0 մլն խմ և մեխանիկական եղանակով՝ 407,8 մլն խմ ջուր: Միջինացված էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը կազմել է 0,706 կվտ /ժամ/ խմ – 1999թ. 0,728-ի դիմաց: Սակավաջրության պայմաններում ինքնահոս եղանակով ծրագրայինից պակաս է մատակարարվել 133,1 մլն խմ, ուստի ՀՀ կառավարության թույլտվությամբ մեխանիկական եղանակով ավելի է մատակարարվել 30,8 մլն խմ ջուր, որի պատճառով պլանային 261,8 մլն կվտ-ժամ-ի դիմաց ծախսվել է 288,0 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա /ծրագրով նախատեսված 304 մլն կվտ/ժամի դիմաց/: Երաշտի հետևանքով ստեղծված իրավիճակում բույսերի նորմալ աճն ապահովելու համար անհրաժեշտ է եղել նորմայից 25 տոկոսով ավելի ոռոգման ջուր մատակարարել: Այդ կապակցությամբ, հաշվի առնելով մարզպետարանների միջնորդությունը 2001թ. հունվարի 10-ի դրությամբ մատակարարված ջրի 2053 մլն դրամ հասույթի դիմաց գանձումը կստացվի 1060 մլն դրամ և ոռոգման ջրի վարձի գանձման մակարդակը հաշվարկված հասույթի նկատմամբ կկազմի 51,6 տոկոս: Միջազգային վարկային ծրագրերի միջոցներից մրցույթների արդյունքում գոյացած խնայողությունների հաշվին նախարարության կողմից լրացուցիչ իրականացվել են 299,5 մլն դրամի աշխատանքներ, որոնք ուղղվել են երաշտի հետևանքների մեղմացմանը: Վարչապետը այս քննարկմանը ևս առաջարկեց առավելապես կանգ առնել առկա խնդիրների և թերացումների վրա: Դրանցից նշվել է հողի շուկայի ձևավորման դանդաղ ընթացքը: Փաստվել է, որ հանրապետության մոտ 330 հազար մանր ֆերմերային տնտեսությունների գործունեության արդյունավետության բարձրացման խնդիր կա: Նշվել է նաև մեծածախ շուկայի ստեղծման հարցում ոչ ճիշտ մոտեցումների ցուցաբերման փաստը, միաժամանակ ընդգծվել՝ այն ի վերջո գործարկելու անհրաժեշտությունը, անդրադարձ է եղել մթերումների, վերամշակող ձեռնարկությունների գործունեության աշխուժացումն ու արտադրանքի մրցունակության բարձրացմանը: Առանձնակի նշվել է ոռոգման համակարգում բարեփոխումների խիստ անբավարար ընթացքը, պետբյուջեից այս ոլորտին տրվող սուբսիդիաների անարդյունավետ օգտագործումը, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման և օգտագործման կանոնակարգման խնդիրը: Առաջարկվել է այս ոլորտին հատկացվող վարկային միջոցների օգտագործմանը այսուհետ առավել բծախնդիր մոտեցում ցուցաբերել: Ըստ կառավարության անդամների, հաշվետվությունում հստակ և բավարար տեղեկատվություն չկա պարենային ծրագրի մասին: Վարչապետն առանձնակի շեշտեց բյուջեով նշված չափաքանակների գերազանցման դեպքերը, որոնք միայն գյուղատնտեսության ոլորտին չէ, որ վերաբերում են: Նման դեպքերում, այսինքն երբ պետությունը տարվա ընթացքում կանգնեցնում են փաստի առաջ, ըստ վարչապետի, չպետք է զիջում լինի և ցանկացած չափաքանակի գերազանցման դեպքում դրա համար պատասխանատուն ստիպված կլինի փոխհատուցել սեփական գրպանից: Վարչապետը անբավարար է գնահատել նաև ոլորտում գիտական ներուժի օգտագործումը: Ամփոփման ժամանակ նշվեց, որ գյուղատնտեսության ոլորտում ցավոտ խնդիրներ շատ կան, որոնց մի մասը կուտակվել է տարիներ շարունակ, և ժամանակն է դրանք անընդհատ ամրագրելուց անցնել լուծման հստակ մեխանիզմների որոնմանը: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում 2000թ. կատարված աշխատանքները վարչապետը գնահատեց բավարար, առանց ոռոգման համակարգի գործունեության, որը ինչպես անցած տարվա քննարկումներից մեկում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կրկին գնահատեց խիստ անբավարար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ