Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 օգոստոսի 2002

Կայուն զարգացման հարցերին նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու նպատակով այսօր Հարավաֆրիկյան Հանրապետություն կմեկնի ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության նախապատրաստական խումբը, որի կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ Ս.Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ա.Քոչարյանը, ՀՀ բնապահպանության նախարարության միջազգային կապերի վարչության պետ .Արզումանյանը և «Հանուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կ.Դանիելյանը: Պատվիրակության մյուս անդամները, վարչապետի գլխավորությամբ, Յոհանեսբուրգ կմեկնեն օգոստոսի 30-ին‘ մասնակցելու սեպտեմբերի 2-4-ը նախատեսվող գագաթաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստերին և կլոր սեղաններին: ՀՀ վարչապետին կուղեկցեն ՀՀ բնապահպանության նախարար Վ. Այվազյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր . Արսենյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՆ-ի աշխատակիցներ: Յոհանեսբուրգում հրավիրված գագաթաժողովին կմասնակցեն մեծ թվով պատվիրակություններ աշխարհի բազմաթիվ երկրներից‘ ներառյալ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների, գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ և այլն, որոնք շահագրգիռ են աշխարհում կայուն զարգացմանն ուղղված սկզբունքները կյանքի կոչելու հարցում: Խնդիր, որ իր ձևակերպումն ստացել է դեռևս 1992 թ. Ռիո Դե Ժանեյրոյի Մոլորակի գագաթաժողովում աշխարհի երկրների հավանությանն արժանացած հիմնարար փաստաթղթերում: Այդ գագաթաժողովին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը‘ երկրի նախագահի գլխավորությամբ: 1997 թ-ին ՄԱԿ-ի լխավոր Ասամբլեայի 19-րդ նստաշրջանում, որտեղ ամփոփվել է «Մոլորակի գագաթաժողով+5» համաշխարհային գագաթաժողովը, մասնակից երկրները հաստատել են իրենց պարտավորությունները Ռիո Դե Ժանեյրոյի գագաթաժողովի որոշումների կատարման հարցում և պարտավորվել 2002 թ. համաշխարհային գագաթաժողովին ներկայացնել կայուն զարգացման ազգային ռազմավարությունները: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը յոհանեսբուրգյան գագաթաժողովին կներկայացնի Հայաստանի ազգային գնահատման զեկույցը: ագաթաժողովում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը: Վարչապետը կներկայացնի կայուն զարգացման ուղղությամբ ձեռնարկված և նախատեսվող միջոցառումները, կանդրադառնա աղքատության դեմ պայքարի ռազմավարության և բնապահպանական քաղաքականության մշակմանն ուղղված խնդիրներին, այդ ոլորտներում միջազգային համագործակցության անհրաժեշտությանը, մասնավորապես շրջակա միջավայրի մաքրության ու ջրային պաշարների արդյունավետ օգտագործման տարածաշրջանային նախաձեռնություններին: Վարչապետի ելույթում կարևոր տեղ կհատկացվի նաև տեխնածին ու բնական աղետների կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ երկրների ջանքերի համատեղման խնդրին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ