Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 մայիսի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Երկուստեք ընդգծվել է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները խորացնելու և երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական բարձր մակարդակին համապատասխան դարձնելու կարևորությունը, որի համար բավականաչափ նախադրյալներ կան: Նշվել է, որ մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությունը ևս զարգացման ու հետագա ընդլայնման մեծ հնարավորություններ ու հեռանկարներ ունի: Այս համատեքստում, դեսպան Սմեսովը խոսել է Հայաստանում ֆրանսիական դպրոց հիմնելու մտադրության մասին, որը կարող է կապող օղակ հանդիսանալ արդեն գոյություն ունեցող ֆրանսիական մանկապարտեզի և Ֆրանսիական համալսարանի միջև` կարևոր նշանակություն ունենալով նաև Հայաստան մուտք գործող ֆրանսիական ընկերությունների աշխատակիցների ընտանիքների համար: Նա խնդրել է այդ նպատակով համապատասխան տարածք հատկացնելու հարցում ՀՀ վարչապետի աջակցությունը: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետին կհանձնարարի` հնարավորին կարճ ժամկետում լուծումներ առաջարկել:


Հանդիպման ժամանակ դեսպան Սմեսովը գոհունակությամբ է խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված ֆրանսիական խոշոր ընկերությունների` հայաստանյան շուկայում հաստատման միտումների մասին, դա համարելով տնտեսական գործակցության զարգացման առումով դրական տեղաշարժերից մեկը:


ՀՀ կառավարության ղեկավարը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը անհրաժեշտ են համարել տեղական` քաղաքային, շրջանային իշխանության, մարմինների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը ևս շարունակելն ու զարգացնելը: Կարևորվել են նաև ֆինանսաբանկային և ապահովագրական ոլորտում ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցությունը որոշակի քայլերով ամրագրելու և ամրապնդելու ուղղությամբ երկկողմ ջանքերը: Ֆրանսիական փորձի փոխանակման և աջակցության տեսանկյունից կարևորվել է նաև ԶԼՄ-ների անաչառ գործունեությունն ապահովող ֆրանսիական համապատասխան մարմնի փորձի ուսումնասիրությունը, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին օժանդակության տրամադրումը, օդային անվտանգության, ապահովագրության հարցերում հնարավոր աջակցությունը:


Վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանի և Հարավային Կովկասի ներգրավման հարցում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը` ակնկալելով գործնական ու հետևողական աջակցություն այդ քաղաքականության իրագործման և ԵՀՔ, ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի հետ սերտ համագործակցության հաստատման գործում ևս` նկատի առնելով, որ 2008թ. երկրորդ կիսամյակում ԵՄ նախագահությունը ստանձնելու է Ֆրանսիան:


Դեսպան Սմեսովը, հանդիպման ընթացքում, նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Ֆրանս-ինտերնացիոնալ համագործակցության դեպարտամենտի ղեկավարի այցը Հայաստան, որի նպատակն է տեղում ավելի հանգամանորեն և առարկայական քննարկել երկկողմ, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի շրջանակներում հետագա համագործակցությունը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ