Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 օգոստոսի 2002

Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2002-2005 թվականների ընթացքում իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ մի շարք բարեգործական ծրագրեր: Մասնավորապես` նիստում քննարկվեց և հաստատվեց «Ռոմըն Վիրջինս» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրակա֊նացվող «Օգնություն անապահով դպրոցականներին. երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը, որի նպատակը անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովումն է: Հաստատվեց Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյումրիի Ջոն Օյունջյանի անվան կրթահամալիրի շինարարական աշխատանքների շարունակության» ծրագիրը: Հաստատվեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Առողջ կյանք» ծրագիրը, որի նպատակն է ապահովել Գյումրի քաղաքի և շրջակա բնակավայրերի սոցիալապես անապահով բնակչությանը անվճար բուժպարագաներով ու դեղորայքով: Նիստում քննարկվեց և հաստատվեց «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն հասարակական կազմակերպության կողմից իրականաց֊վող «Օթևան» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ տարածքում ապաստանած 178 փախստական ընտանիք կապահովվի բնակարանով: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություններ» բարեգործական ընկերության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող Նուբարաշենի օժանդակ գիշերօթիկ դպրոցի և Խարբերդի մանկատան վերանորոգման ծրագրերը: Քննարկվեց և հաստատվեց «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի N 22 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի մասնակի վերակառուցման և կահավորման» ծրագիրը, որը հնարավորություն կտա բարելավելու ուսումնարանի մասնաշենքերի անմխիթար վիճակը և ստեղծել անհրաժեշտ պայմաններ սաների գիշերելու և բնակվելու համար: Քննարկվեց և հաստատվեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքների ծրագիրը, որի շրջանակներում մասնակի կվերանորոգվեն ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և մեխանիկայի ինստիտուտի շենքերն ու կաթսայատունը: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց «Քարավան - 88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրակա֊նացվող «Համակարգչային դասընթաց֊ներ» ծրագիրը, որը հնարավորություն կտա փախստական, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին ձեռք բերել գիտելիքներ, ինչը կօգնի նրանց գտնել աշխատանք և լուծել կենսական պահանջներ: Նիստում քննարկվեց և հաստատվեց Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովու֊թյան նախարարության կողմից իրականացվող «Կարտոֆիլային փաթիլների բաշխման» ծրագիրը, որի շրջանակներում հանրապետության սոցիալապես անապահով խավերին անհատույց կբաշխվեն Իտալիայի կառավարության կողմից մարդասիրական օգնության կարգով տրամադրված կարտոֆիլային փաթիլներ: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման, բաշխման և այլ հարցեր:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ