Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 օգոստոսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց 2002 թ. պետբյուջեի «Բժշկասոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին ֆինանսավորվող պետական պատվերը‘ ըստ մատուցվող ծառայությունների: Այն նպատակ ունի ապահովել հանրապետության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում մատուցելու գործընթացի ֆինանսավորումը: Ելնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, գործադիրը որոշեց ստեղծել «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվեցին նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Գործադիրը հաստատեց նաև նույն նախարարության հրատարակչական գործի, մշակութային արժեքների պահպանության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունների կանոնադրություններն ու կառուցվածքները: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության ենթակայության պետական արխիվները վերակազմավորման ձևով վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Վերակազմավորման ձևով պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվեցին նաև «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ», ինչպես նաև առողջապահության նախարարության «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկները: Ելնելով Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության գործընթացի պահանջներից, առանձին որոշումներով կառավարությունը հավանություն տվեց ՀՀ մաքսային, քաղաքացիական, քրեական օրենսգրքերում, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Ակցիզային հարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին‘ ՀՀ օրենսդրությունը ԱՀԿ-ի համաձայնագրերին համապատասխանեցնելու նպատակով: Նիստում հաստատվեց ՀՀ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը: Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության խնդիրները համակարգելու, այդ ոլորտում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը զարգացնելու նպատակով, որոշվեց ստեղծել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով և հաստատվեց կազմը‘ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ: Նիստում հաստատվեց նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը: Գործադիրը համաձայնություն տվեց ՀՀ կառավարության և Եվրահամայնքի միջև ՏԱՍԻՍ-ի 2002 թ. ծրագրի ֆինանսավորման հուշագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սննդամթերքի անվճար առաքման իրականացման մասին» հուշագրի կնքման առաջարկություններին: Այլ որոշումներով հաստատվեցին Շիրակի մարզի Ձորակապի և Լուսաղբյուրի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: Որոշումներ ընդունվեցին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների մասին: Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի միջնորդությունները, ինչպես նաև հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ ընտանիքների դիմում-խնդրանքները‘ իրենց կողմից զբաղեցվող տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ստանալու վերաբերյալ, մշակվել է «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով հատկացնելու մասին» որոշման նախագիծը, որն այսօր ընդունվեց կառավարության կողմից: Նախագիծը ներառում է նաև այն քաղաքացիների ցուցակը, որոնց վերոհիշյալ կացարանները հատկացվում են սեփականության իրավունքով: Կառավարության որոշմամբ, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի երրորդ մասնաշենքը նվիրաբերվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամին‘ այն արդյունավետ շահագործելու և դրա հիմնական վերանորոգումն ապահովելու նպատակով: Գործադիրը որոշում ընդունեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի փոխանցման մասին: Լրացում կատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, կառավարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժնում նոր կետով սահմանեց, որ հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեություն են համարվում անձնագրերի, թղթադրամների, ակցիզային դրոշմանիշերի և ՀՀ կառավարության կողմից սահմանված այլ փաստաթղթերի տպագրությունը: Հիշյալ լրացմամբ պայմանավորված, լրացում կատարվեց նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև որոշում ընդունվեց պետության կարիքների համար հատուկ պաշտպանվածության տպագրական արտադրանքի ձեռք բերման նպատակով մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշների մասին:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ