Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 4 մայիսի 2008


Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով: ՀՀ վարչապետին, մասնավորապես, շնորհավորել են Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Սիդորսկին, Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սին Սուն, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության վարչապետ Քիմ Են Իրը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգուեն Թան Զունգը և Թաիլանդի Թագավորության վարչապետ Սամակ Սունդարավեջը:



Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Սիդորսկու ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Տիգրան Սուրենի,


Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:


Վստահ եմ, որ Ձեր փորձն ու արհեստավարժությունը կնպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանը, հայ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված կառավարության գործունեության արդյունավետությանը:


Համոզված եմ, որ փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ ու ամրապնդվել` ի շահ մեր երկրների ժողովուրդների:


Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ` հարգելի Տիգրան Սուրենի, քաջառողջություն, բարօրություն, հաջողություններ` Հայաստանի կառավարության առջև ծառացած խնդիրների լուծման գործում»:



Կորեայի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորելով Տիգրան Սարգսյանին` նշանակման կապակցությամբ, Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սին Սուն իր ուղերձում նշել է.


«Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարությամբ, ինչպես նաև այն մասնագիտական որակների ու փորձի շնորհիվ, որ ձեռք եք բերել ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարի և ԱՊՀ բանկի խորհրդի նախագահի պաշտոններում աշխատած շրջանում, Հայաստանի Հանրապետությունը զգալի հաջողությունների կհասնի տնտեսական աճի ու պետական զարգացման ասպարեզում:


Թույլ տվեք հույս հայտնել, որ ՀՀ նոր կառավարության գործունեությունն արդյունավետ կլինի բոլոր ոլորտներում և, Ձեզ հետ սերտ համագործակցության շնորհիվ, կնպաստի մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ինչպես նաև բարգավաճում` ձեր երկրին ու Հայաստանի Հանրապետության ժողովրդին»:




Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության վարչապետ Քիմ Են Իրի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Օգտվելով առիթից, վստահություն եմ հայտնում, որ մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հետագա ընդլայնում ու զարգացում կունենան, և ի սրտե մաղթում եմ Ձեզ հաջողություններ` Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:




Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով Տիգրան Սարգսյանին, վարչապետ Նգուեն Թան Զունգը նշել է. «Խորապես համոզված եմ, որ Վիետնամի և Հայաստանի միջև բարեկամության ու համագործակցության ավանդական հարաբերություններն օրեցօր ավելի կամրապնդվեն և կզարգանան` ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների, յուրաքանչյուր երկրում ու տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման:


Մաղթում եմ Ձեզ` պարոն վարչապետ, քաջառողջություն, երջանկություն և մեծ հաջողություններ` Ձեր բարձր պաշտոնում»:




Թայլանդի Թագավորության վարչապետ Սամակ Սունդարավեջի` Տիգրան Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Թայլանդի Թագավորության կառավարության և ժողովրդի անունից պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը մեր անկեղծ շնորհավորանքները և մաղթանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Վստահ եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Թայլանդի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեցող կապերը էլ ավելի կամրապնդվեն և կզարգանան` ի շահ մեր երկրների ու ժողովուրդների: Օգտվելով առիթից` հաջողություն եմ մաղթում այդ շատ կարևոր պաշտոնում»:




ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորել են նաև Բուլղարիայի ու Ղազախստանի ազգային բանկերի ղեկավարները:


Բուլղարիայի ազգային բանկի կառավարիչ Իվան Իսկրովի ուղերձում ասված է.


«Հարգելի պարոն Սարգսյան,


Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն Ձեր պաշտոնավարման ընթացքում:


Ձեր կառավարչական հմտություններն անգնահատելի օգուտ կբերեն հայ հասարակությանը` մեկ քայլ առաջ մղելով երկրի զարգացումը: Հաշվի առնելով Ձեր հարուստ փորձը` ես համոզված եմ, որ Դուք և Ձեր կառավարությունը կբարձրացնեք Հայաստանի միջազգային հեղինակությունը:


Վստահ եմ, որ Դուք լավ հարաբերություններ կհաստատեք Բուլղարիայի վարչապետի հետ, ու Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող գերազանց հարաբերությունները կամրապնդվեն` համագործակցության և փոխօգնության ավանդույթներին համապատասխան»:




Ղազախստանի ազգային բանկի նախագահ Անվար Սայդենովն իր շնորհավորական խոսքում նշել է.


«Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից` պատասխանատու պաշտոնում Ձեզ հաջողության և բարօրության իմ անկեղծ մաղթանքները հայտնելու համար:


Ձեր հսկայական փորձն ու բարձր արհեստավարժությունը այդ պաշտոնում գործունեության ապագա հաջողությունների երաշխիքն են:


Ակնկալում եմ հետագա բեղմնավոր համագործակցություն և մեր պետությունների միջև հարաբերությունների ամրապնդում»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ