Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 ապրիլի 2008

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Փարվիզ Դավուդին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարների առավել համախոհությամբ` հարաճուն փոխհարաբերությունների և կառուցողական համագործակցության շարունակման և աշխուժացման, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ականատեսը կլինենք:

Բարձրյալից հայցում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` երջանկություն ու բարօրություն»:

***

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է նաև Ալբանիայի բանկի կառավարիչ Արդիան Ֆուլլանին: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Չափազանց հաճելի էր լսել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման մասին: Դա մեծ անձնական ձեռքբերում է: Խնդրում եմ ընդունել իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու մաղթում եմ հաջողություն Ձեր նոր պարտականությունների կատարման ընթացքում:

Իմ խորին համոզմամբ, Ձեր նշանակումը կուժեղացնի ձեր երկրի տնտեսական զարգացումն ու ժողովրդավարության ամրապնդումը, և, իհարկե, նոր ձևավորված կառավարության համար օգտակար կլինի ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ձեր երկարաժամկետ կառավարման ընթացքում ձեռք բերած փորձը: Որպես ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, Դուք կարևոր դերակատարություն եք ունեցել բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչը տնտեսության համար ապահովել է բարձր աճ ու կայունություն: Համոզված եմ, որ Դուք` Ձեր արհեստավարժության և տոկունության շնորհիվ, կշարունակեք հաջողությամբ դիմագրավել բոլոր մարտահրավերները»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ