Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 13 օգոստոսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փաուելին, որը տարածաշրջանում է գտնվում ԼՂՀ նախագահի ընտրություններին ներկա լինելու և Հայաստանում հայ-ամերիկյան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի քննարկման նպատակով: Ֆրենկ Փաուելը նշել է, որ չափազանց տպավորված է ԼՂՀ նախագահական ընտրությունների ընթացքից, որոնք աչքի են ընկել բարձր կազմակերպվածությամբ և թափանցիկությամբ: ԱՄՆ կոնգրեսականն իր առաքելության նպատակներից է համարել ամերիկյան ԶԼՄ-ներում ևս հնչեցնելու ԼՂՀ-ում արդար ընտրությունների անցկացման փաստը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ում կայացած ընտրությունների բաց ու հրապարակային ընթացքը երաշխիքներից մեկն է այն բանի, որ մոտ ապագայում միջազգային հանրությունը ճիշտ ու ամբողջական պատկերացում կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ իշխանություններին Հայաստանին տրամադրվող օգնության, ԼՂ հակամարտութան խաղաղ կարգավորման, տարածաշրջանային կայունության պահպանման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, Անդրանիկ Մարգարյանը միաժամանակ նշել է, որ հատկապես հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները դեռևս զարգացման մեծ հնարավորություններ ունեն: Հանդիպման վերջում կողմերը հավաստել են քաղաքական, տնտեսական և բազմակողմ այլ կապերի ու հարաբերությունների հետագա խորացման երկու պետությունների պատրաստակամությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ