Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:

Շնորհավորելով Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պարոն Սեդրակյանը նշել է, որ տպավորված է դեռևս ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նրա հետ իր վերջին հանդիպումից և մաղթել, որ ՀՀ կառավարությունը` նրա ղեկավարությամբ, հաջողություն ունենա իր առաքելության մեջ: Պերճ Սեդրակյանն ընդգծել է, որ ՀԲԸՄ-ն գործունեություն է ծավալում աշխարհի բազմաթիվ երկրներում` ի նպաստ Սփյուռքի մեր հայրենակիցների և Հայրենիքի: Այս այցի նպատակը ևս հայրենի պետությանն ու ժողովրդին զորակցելն է, տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցելն ու նաև Սփյուռքի երիտասարդությանը` նոր սերնդին, Հայրենիքի հետ կապելն ու ազգային արժեքներ նրանց մեջ սերմանելը: Նա վարչապետին համառոտակի ներկայացրել է ՀԲԸՄ-ի մինչ այս իրականացրած և ընթացիկ ծրագրերը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստել է, որ ինքը ևս շատ ոգևորված է ՀԲԸՄ-ի նախագահի հետ նախորդ հանդիպումից` առանցքային և շատ կարևոր համարելով այդ հանդիպմանը քննարկված ծրագրերը: Նա նշել է, թե ՀՀ կառավարության ծրագիրը, որն այսօր ներկայացնելու է ՀՀ Ազգային ժողովում, խարսխված է հենց այդ մոտեցումների ու ծրագրերի վրա, որոնք ներառում են` գիտելիքի վրա հիմնված տնտեսության ստեղծում, այնպիսի նախագծեր, որոնք հնարավորություն են տալիս` անկախ բնակության երկրից, ապահովել յուրաքանչյուր հայի մասնակցությունը համազգային ծրագրերին: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել ՀԲԸՄ-ի ծրագրերի իրականացմանը, օգտագործել Սփյուռքի ներուժը, ընձեռած հնարավորութունները, որը դիտարկվում է նաև իբրև մեր մրցակցային առավելություններից մեկը` ընդգծելով, որ մենք իրավունք չունենք հետ մնալ տարածաշրջանի հարևաններից: Տիգրան Սարգսյանը կարևորել է համահայկական նախագծերի իրականացումը, համոզմունք հայտնելով, որ գործարարությամբ զբաղվելը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի դյուրին, որպեսզի ցանկացած հայ ամենուրեք հպարտորեն ասի, թե ՀՀ-ում գործարարությամբ զբաղվելն ավելի հեշտ է, քան իր բնակության երկրում: «Մենք բազմաթիվ հավակնոտ ծրագրեր ունենք, որոնք հույս ունենք նաև Ձեր օգնությամբ իրականացնել: Ունենք երիտասարդություն, որը Հայրենիքում պետք տեսնի այդ ամենն ու հպարտանա: Ժողովուրդը հոգնել է խոսքերից, ժամանակն է գործով ապացուցելու ասվածը», -ասել է ՀՀ վարչապետը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ