երեքշաբթի, 13 օգոստոսի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում կրոնի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով, ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհուրդ: Հաստատվել են խորհրդի կազմն ու կանոնադրությունը: Կրոնի հարցերով խորհրդում, որի նախագահը ՀՀ վարչապետն է, կընդգրկվեն վարչապետի խորհրդականը ( նախագահի տեղակալ), ՀՀ նախագահի աշխատակազմի , Ազգային ժողովի, մի շարք նախարարությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Արարատյան Հայրապետական թեմի և Արցախի թեմի, Հայաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու, գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետը ( խորհրդի քարտուղար):