Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված քննարկմանը լսվել է ՀՀ բնապահպանության նախարարության 2000թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Նշվել է, որ բնապահպանությունը թերևս ամենաբարձիթողի բնագավառներից է, որտեղ վերջին տարիներին բազմաթիվ հիմնախնդիրներ են կուտակվել: Տարվա կեսին, նոր նախարարի նշանակումից հետո, նախարարության աշխատանքներում որոշ դրական տեղաշարժեր են կատարվել՝ հատկապես ոլորտում իրականացվող աշխատանքների վերահսկողության, ներքին կարգապահության բարձրացման, պետբյուջե մուտքագրվող վճարների հավաքման ուղղությամբ: Սակայն ոլորտում առկա գլխավոր հիմնախնդիրները լուծումներ չեն ստացել և շարունակում են մնալ օրակարգում: Խորհրդակցության հենց սկզբից վարչապետը նախանշեց քննարկման ուղղությունը՝ խոսել ըստ էության, միայն գլխավոր, չլուծված հիմնախնդիրների, բացթողումների մասին: Դրանցից մեկը հանրապետության անտառտնտեսությունն է: Ըստ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանի, անցած տարի կատարվել են մոտ 700 հա անտառահատման աշխատանքներ / հիմնականում Տավուշի մարզում/: Առանձին վճարատեսակների գծով ավելացել են պետական բյուջեի մուտքերը, որի արդյունքում ընդհանուր հաշվով բյուջե են մուտքագրվել ավելի քան 600 մլն դրամի բնապահպանական վճարներ: Դրանք, ըստ նախարարի, 2001թ. նախատեսվում է հասցնել ավելի քան 1 մլրդ դրամի: Եղած անտառային պաշարների 10 տոկոսի չափով կատարվել են նաև անտառատնկման աշխատանքներ, որոնց ծավալը նախարարությունը այս տարի ծրագրում է ավելացնել առնվազն մեկ տոկոսով՝ հատկապես Սևանի գոտում, ատոմակայանի տարածքում և այլ տեղերում իրականացնելով ավելի քան 10 մլն տնկիների հիմնումը: Ըստ Մ. Մուրադյանի, նախարարությունում մշակվել է անտառտնտեսության օպտիմիզացիայի ծրագիր, որն ընդգրկում է ոլորտի բոլոր ճյուղերն ու խնդիրները: Նշվել է, որ այնուամենայնիվ, հանրապետության անտառտնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրները մնում են չլուծված: մասնավորապես շարունակում են բարձիթողի վիճակում մնալ նախարարության համակարգին պատկանող բնապահպանական 16 բաժնետիրական ընկերություններն ու տնկարանները, տեղից չի շարժվում հանրապետության անտառների գույքագրման, հաշվառման, քարտեզագրման գործը, մինչև օրս ճշտված չէ «Հայանտառ» ՓԲԸ-ի կարգավիճակը, լուրջ թերացումներ կան անտառաշինության բնագավառում, որոնք լրջորեն խոչընդոտում են հանրապետության անտառային տնտեսության վերականգնման ընդհանուր ծրագրի իրագործմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ չնայած անտառտնտեսության ոլորտում նկատվող որոշ տեղաշարժերին, էական հիմնախնդիրները չեն լուծվել, և նշված ոլորտում նախարարության կատարած աշխատանքը հնարավոր չէ գնահատել բավարար: Սևանի բնապահպանական խնդիրների կապակցությամբ նախարար Մ. Մուրադյանը ներկայացրել է, որ անցած տարի, չնայած անբարենպաստ եղանակին, Սևանա լճից բաց է թողնվել 188,5 մլն խմ ջուր, որը նախորդ՝ 1999թ. համեմատությամբ ավելի քիչ է 6,6 մլն խմ-ով: Սևանի մակարդակի անկումը, այսօրվա վիճակով, կազմել է ընդամենը 4-5 սմ, որն զգալիորեն պակաս է նախորդ տարիների ցուցանիշներից: Այդուհանդերձ քննարկմանը մասնակցող նախարարները, փոխնախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները նշել են հարցին առնչվող մի շարք լուրջ պրոբլեմներ: Մասնավորապես, ընդգծվել է բնապահպանության նախարարության, եղարքունիքի մարզպետարանի և Սևանի ազգային պարկի՝ իբրև պետական հիմնարկի, միջև փոխհամագործակցության բացակայությունը, լիազորությունների ոչ հստակ բաժանումն ու կատարումը: Նկատի ունենալով ազգային պարկի տարածքում առկա իրավախախտումները, հատկապես ապօրինի շինարարության փաստերը, կարևորվել է տարածքի վարձակալման կարգի կանոնակարգման և դրա նկատմամբ վերահսկողության սահմանման, Սևանի ազգային պարկի օգտագործման, մասնավորապես, դրա իրավական ռեժիմի սահմանման, տարածքների հաշվառման ու չափագրման անհրաժեշտությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է նախարար Մ. Մուրադյանին մոտ ժամկետում ներկայացնել անտառտնտեսության և Սևանի ազգային պարկի հիմնախնդիրների վերաբերյալ համալիր ծրագրեր՝ կոնկրետ անելիքների և ժամկետների մատնանշմամբ: Ըստ քննարկման մասնակիցների, նույնն է վիճակը նաև նախարարության օդերևութաբանական ծառայության և հանրապետության ընդերքի, օգտակար հանածոների շահագործման ոլորտներում: Չնայած կատարված որոշ աշխատանքներին, մասնավորապես՝ Երևանի աէրոլոգիական միակ կայանի տեխնիկական վերազինմանը, ակտիվ գործողության ծառայությունը ռադիոլոկացիոն համակարգի վերափոխման միջոցով եղած մասնագետների, սարքերի պահպանմանն ու համապատասխան տեղեկատվության ապահովմանը, համակարգի առջև դրված նվազագույն ծրագրի կատարմանը, շարունակում են հրատապ մնալ այդ ոլորտների աշխատանքների իրագործման համար նախարարության կողմից ֆինանսական միջոցների հայթաթումը, ինչպես նաև հանրապետության ընդերքի, օգտակար հանածոների իրական պաշարների ու որակի մասին տեղեկատվության հստակեցումը՝ դրանք տեղական և օտար ներդրողների համար մատչելի դարձնելու նպատակով. «Մասնավորապես, երկրի ընդերքը այն բնագավառն է, - նշել է վարչապետը, որը կարող է մեծ օգուտներ ապահովել պետությանը՝ նոր ձեռնարկությունների, նոր աշխատատեղերի ստեղծման, այդ ոլորտում շահութաբեր բիզնեսի զարգացման ճանապարհով: Ընդ որում, ըստ վարչապետի, ֆինանսական միջոցների բացակայությունից անընդհատ տրտնջալու փոխարեն, նախարարությունը ավելի շատ պիտի մտահոգվի միջազգային վարկերի ներգրավման, ֆինանսական այլ աղբյուրների որոնման մասին: Ըստ վարչապետի, նախարարության առջև ծառացած հիմնախնդիրները շատ են, դրանց կատարումը դժվարին ու ծախսատար, ինչն ստիպում է առավել լրջորեն մոտենալ դրանց իրագործման ուղիների որոնմանը, առավել պատասխանատվությամբ զբաղվել հանրապետության բնապահպանության և բնօգտագործման մեջ տարիներով կուտակված խնդիրների լուծմամբ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ