Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 օգոստոսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Պլատոնային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին անցած ավելի քան երեք տարիների ընթացքում դեսպանության գործունեությանը ցուցաբերած աջակցության համար, պարոն Պլատոնան նշել է, որ դժվարությամբ է հեռանում այն երկրից, ուր հանդիպել է բարեկամական շատ ջերմ վերաբերմունքի: Դեսպանը հավաստիացրել է, որ այսուհետ ևս որտեղ էլ որ շարունակելու լինի իր գործունեությունը, ներդնելու է բոլոր կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի և Ռումինիայի, հայ և ռումին ժողովուրդների միջև բարեկամության հետագա խորացման: Ընդգծելով երկու երկրների միջև հատկապես տնտեսական կապերի զարգացման կարևորությունը, պրն Պլատոնան Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել այս տարվա աշնանը կառավարության մակարդակով Բուխարեստում կայանալիք ինֆորմատիկայի խնդիրներին վերաբերող համաժողովին մասնակցելու Ռումինիայի Հանրապետության վարչապետի հրավերը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանում Ռումինիայի Հանրապետության առաջին դեսպան պրն Պլատոնայի անձնական և մասնագիտական ներդրումը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի և փոխհարաբերությունների ամրապնդման գործում: Վարչապետը նշել է, որ դեսպանի ջանքերի շնորհիվ հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամությունը վերածվել է նաև երկու պետությունների բարեկամության: Հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումից հետո ևս Հայաստանի և Ռումինիայի միջև ստեղծված բազմակողմ կապերը նույն հաջողությամբ կշարունակեն զարգանալ, Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել Պավել Պլատոնային հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ