Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 ապրիլի 2008


 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցներին ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Մհեր Շահգելդյանին: Նկատի առնելով, որ խոսքն աս դեպքում նաև նորաստեղծ նախարարության մասին է, վարչապետն անդրադարձել է նաև նախարարության ստեղծման անհրաժեշտության ու այդ մարմնի առջև դրվող խնդիրներին: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, ասել է.


«Ինչո՞վ է պայմանավորված նոր նախարարության ստեղծումը. գիտեք, որ արտակարգ իրավիճակների խնդիրը վերջին 20 տարիների ընթացքում մեզ համար եղել է չափազանց արդիական: Բնորոշ է եղել նրանով, որ այդ իրավիճակներն ունեցել են ոչ միայն բնական երևույթներով պայմանավորված ծագում, այլ նաև մարդու անմիջական մասնակցությամբ կամ մարդկային գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներ: Նախարարությունն ունենալու է 3 հիմնարար խնդիր. առաջինը` պետք է մշակի քաղաքականություն, որի նպատակն է կանխատեսել այն արտակարգ իրավիճակները, որոնք կարող են ստեղծվել և, բնականաբար, եթե կանխատեսման մասին է խոսքը, ապա նաև խոսք պետք է գնա այն մասին, որ պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնենք, որպեսզի պատրաստ լինենք տարբեր տիպի արտակարգ իրավիճակներին: Երկրորդ` բուն արտակարգ իրավիճակների պայմաններում ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացվեն, ինչպիսի՞ կազմակերպչական խնդիրներ պետք է լուծվեն, ո՞ր մարմիններն ինչպիսի՞ գործառույթներ պետք է իրականացնեն: Այս քաղաքականությունը ենթադրում է, որ նախարարությունը պետք է կարողանա հստակ պատասխաններ տալ: Եվ բոլոր գերատեսչությունները պետք է գործեն այդ կանոնների համաձայն: Երրորդ ուղղությունը` արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումն է: Բնականաբար, այստեղ էլ մենք պետք է դրսևորենք կազմակերպվածություն, որ հնարավորին չափ կարճ ժամկետում, նվազագույն ծախսերով վերացվեն այդ հետևանքները: Հասկանալի է, որ այս երեք գործառույթները, որոնք ընկած են լինելու նախարարության գործունեության հիմքում, ենթադրում են, որ երեք ուղղություներով էլ պետք է մշակված լինի հստակ քաղաքականություն: Նորաստեղծ նախարարության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն, ըստ էության, առնչվելու է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ, որովհետև այս խնդիրները պետք է դրվեն բոլոր գերատեսչությունների առջև և, ըստ էության, նախարարությունը համակարգելու է այդ աշխատանքները:


Մեր առաջիկա անելիքները որո՞նք են. մենք հստակեցնելու ենք նախարարության կառուցվածքը` ինչպիսի՞ վարչություններ պետք է ունենա նախարարությունը, որո՞նք են լինելու նախարարության անմիջական վերահսկողության ներքո ինքնուրույն ստորաբաժանումները, նրանց փոխհարաբերությունները: Բնականաբար, անհրաժեշտություն կա հստակեցնել հարաբերությունները ՀՀ տարածքային կառավարման նախարարության, բնապահպանության նախարարության հետ, քանի որ կան բազմաթիվ գործառույթներ, որոնք հստակեցվելու են նախարարություններում, հաշվի առնելով, որ այս կառուցվածքային փոփոխություններն անդրադառնում են նաև նրանց լիազորություններին, և մենք պետք է կարողանանք հնարավորին չափ սեղմ ժամկետում այս բոլոր հարցերի պատասխանը տալ: Մենք ակնկալում ենք ձեզանից աջակցություն, որպեսզի այս խնդիրները հնարավորին չափ շուտ լուծվեն և նորանշանակ նախարարը միանգամից անցնի իր պարտականությունների կատարմանը: Պարոն Շահգելդյանը հայտնի քաղաքական գործիչ է, բացի դրանից` նա նաև հայտնի գիտնական է, Ազգային անվտանգության հայեցակարգի մշակման մեջ ունի իր լուրջ ներդրումը, այդ հարցերով նա զբաղվել է վաղուց և ոլորտի գիտակներից մեկն է, նաև այդ ոլորտի տեսաբանը: Եվ ես առիթ եմ ունեցել նրա հետ դեռևս տարիներ առաջ քննարկել նման հիմնարար խնդիրներ, որոնք կանգնած են մեր երկրի առջև: Եվ դրանով իսկ վստահ եմ, որ նա շատ լավ տիրապետում է խնդիրներին և շատ արագ կկարողանա, ձեզ հետ միասին, այս բոլոր գործառույթներն իրականացնել»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ