Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 օգոստոսի 2002

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով Հովհաննես Երիցյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՔԱԳՎ վարչության պետ է նշանակվել Սամվել Մարգարյանը: * * * Կենսագրական տվյալներ Սամվել Սուրենի Մարգարյանը ծնվել է 1954թ.-ին՝ Եր—անում, 1975թ. ավարտել է Վոլչանսկի օդաչուների ավիացիոն ուսումնարանը, իսկ 1985թ. Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներական ինստիտուտը՝ օդաչու-հրահանգիչ, ինժեներ-մեխանիկ որակավորմամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1972թ.-ից՝ Վոլչանսկի օդաչուների ավիացիոն ուսումնարանից: 1975-1991թթ. աշխատել է քաղավիացիայի հայկական վարչությունում՝ իբրև օդաչու, այնուհետև հրամանատար, թռիչքային աշխատանքների կազմակերպման գծով վարչության պետի տեղակալ: 1991-92թթ. եղել է Հայաստանի պետական ավիաընկերության փոխպրեզիդենտի պաշտոնակատար, 1992-94թթ. աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ վարելով տարբեր պաշտոններ՝ մինչև պետի պաշտոնակատար: 1994թ. զբաղեցրել է ՔԱԳՎ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, 1994-98թթ. եղել է «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչը Բուլղարիայում, իսկ 1998-2001թթ. եղել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալը: Անկուսակցական է, ամուսնացած է, ունի 3 երեխա:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ