Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 ապրիլի 2008

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մակեդոնիայի Հանրապետության Ազգային բանկի կառավարիչ Պետար Գոշեվը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Բազմաթիվ անգամներ առիթ ունենալով համագործակցելու Ձեզ հետ` ԱՄՀ-ի այն ընտրախմբի շրջանակներում, որի անդամ է ներկայումս Հայաստանը, վստահ եմ, որ Դուք շարունակելու եք ջանքեր գործադրել հանուն առավել երջանիկ ու բարեկեցիկ Հայաստանի։

Այս առիթով, թույլ տվեք համոզմունք հայտնել, որ բոլոր ուղղություններով մեր երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Մաղթում եմ հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում և ակնկալում կրկին հանդիպել Ձեզ հետ առաջիկայում»։

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով, Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Միջազգային վճարումների բանկի նախագահ Յոզեֆ Թոսովսկին: Շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ այս նոր պաշտոնում և առաջիկա մարտահրավերների հաղթահարման գործում»։

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ