Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 ապրիլի 2008


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյին:


Ողջունելով հյուրին, վարչապետը նշել է, որ մշակույթը երկրների ու ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում ինտեգրման կարևոր հիմքերից է:


Հանդիպմանը քննարկվել են մշակութային ոլորտում համագործակցությանն ուղղված ծրագրեր:


Միխայիլ Շվիդկոյն ասել է, թե ուրախ է, որ ՀՀ կառավարության ղեկավարն այդքան մեծ նշանակություն է տալիս մշակույթին: Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանում ռուսական մշակույթի սեզոնների» անցկացմանը պետական աջակցության համար: Նշելով, որ Ռուսաստանում ևս նախատեսվում է կազմակերպել «Հայկական մշակույթի սեզոններ», պարոն Շվիդկոյը հույս է հայտնել, որ հետագայում դրանք պարբերական բնույթ կկրեն:


Վարչապետը խոսել է նաև հանրապետության հեռուստաընկերությունների եթերում մշակութային բարձրորակ և պահանջարկ վայելող ծրագրերի անհրաժեշտության մասին, նշելով, որ հանձնարարել է մշակել համապատասխան հայեցակարգ և ուրախ կլինի ստանալ պարոն Շվիդկոյի աջակցությունն այդ փաստաթղթի մշակման և իրականացման գործում` նկատի ունենալով նրա մեծ փորձն այդ ասպարեզում: Ռուսաստանի Դաշնության մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավարը սիրով համաձայնել և պատրաստակամություն է հայտնել առավելագույնս օգտակար լինելու այդ գործում:


Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հատկապես երիտասարդության համար մշակութային ծրագրերի անհրաժեշտությունը, քանի որ նոր սերնդի մեջ դեռևս բավարար պատկերացում ձևավորված չէ մեր ժողովուրդների հարուստ մշակույթների վերաբերյալ: Շվիդկոյը նշել է նաև, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության հիմնադրամի շրջանակներում ևս հնարավոր է այս ոլորտում համագործակցությունը զարգացնել և մշակութային տարբեր նախաձեռնությունների սատարել: Ըստ  կառավարության ղեկավարի, Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի ստեղծագործական բուհերում արդեն երկու տարի հաջողությամբ իրականացվող Հայաստանի ուսանողների կրթության և ստաժավորման գործընթացի շարունակման, ինչպես նաև զանազան «վարպետության դասերի» կազմակերպման գործում:


Հանդիպմանը երկուստեք կարևորվել է 2008թ. Հայաստանի կողմից համակարգվելիք մշակութային նախագծերի` «Ռուսալեզու ռադիոհաղորդման միջազգային հումանիտար փառատոնի», «Թարգմանությունը` որպես մշակույթների ձգողական դաշտ» խորագրով ԱՊՀ և Բալթյան երկրների համաժողովի, ԱՊՀ անդամ երկրների գրողների կատալոգի հրատարակման բարձր մակարդակով իրականացումը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ