Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 31 հուլիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռոջեր Ռոբինսոնին: Մեր երկրում առաքելությունն սկսելու առիթով շնորհավորելով ՀԲ-ի ներկայացուցչին՝ վարչապետը հաջողություններ մաղթեց նրան և հույս հայտնեց, որ բանկի և Հայաստանի միջև ամուր հիմքերի վրա դրված համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի ու ՀԲ-ում պրն Ռոբինսոնի աշխատանքային մեծ փորձը կօգնի հնարավորինս արագ խորամուխ լինել մեր երկրի և ժողովրդի խնդիրների մեջ, աջակցել դրանց լուծմանը: ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը վստահեցրեց, որ իր գործունեությամբ կփորձի օգտակար լինել Հայաստանի տնտեսության զարգացմանը, շարունակելով և ավելի ամրապնդելով ՀԲ-ի և Հայաստանի փոխգործակցությունը: Նա նշեց, որ անչափ տպավորված է կառավարության գործունեության արդյունքներով, տնտեսական ցուցանիշների մեջ նկատելի դրական տեղաշարժերով, որոնք զգալի են նաև այս տարվա առաջին կիսամյակում, ինչը, ըստ պրն Ռոբինսոնի, իր գործունեության սկզբի համար բավականին բարենպաստ է: Նա նշեց, որ արդեն բավականաչափ տեղյակ է Հայաստանի տնտեսական իրավիճակին և իր առաջնահերթ խնդիրներից է համարում կառուցվածքային SAC-4 վարկի լողացող չափաբաժնի հնարավորինս շուտ ստանալուն նպաստելը, որը ինչ-որ չափով կօգնի առկա դրական ցուցանիշների ամրապնդմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ