Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 ապրիլի 2008

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Հարություն Քուշկյանին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ պարոն Քուշկյանի ծառայությունները առողջապահական ոլորտում ակնհայտ են.

«Նա այդ ոլորտի գիտակն է, վայելում է ոլորտում ընդգրկված մասնագետների վստահությունը, բոլորը գնահատում են նրա ե՛ւ մասնագիտական, ե՛ւ կազմակերպչական կարողությունները, քանի որ նա հնարավորություն է ունեցել այդ ամենը դրսևորելու, և մենք համոզված ենք` այն բարդ խնդիրները, որ այսօր դրված են այս ոլորտի առջև, պարոն Քուշկյանը, ձեր անմիջական մասնակցությամբ, ի վիճակի է ի կատար ածելու: Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ մեր առջև դրված է շատ հավակնոտ մի խնդիր` Հայաստանի Հանրապետությունում ստեղծել այնպիսի առողջապահական համակարգ, որով մենք կլինենք տարածաշրջանում առողջապահական կենտրոն: Եվ դուք ամեն օր պետք է հիշեք այս նպատակային թիրախի մասին և ամեն օր ձեզ հաշվետվություն տաք, թե այսօրվա ձեր աշխատանքը որքանո՞վ է մոտեցնում այս նպատակային թիրախին: Ի՞նչ է նշանակում առողջապահական կենտրոն. առաջին հերթին` դա նշանակում է որակյալ ծառայությունների մատուցում, լավագույն չափորոշիչների ներդրում առողջապահական ոլորտում, ընդ որում` մենք չպետք է սոսկ կրկնօրինակենք զարգացած երկրների փորձը, այլ նայենք առաջ և կիրառենք այնպիսի ստանդարտներ, որոնց այսօր ձգտում են նաև աշխարհի զարգացած երկրները: Ես համոզված եմ, որ մենք դա ի վիճակի ենք անել: Երկրորդ` առողջապահական կենտրոն նշանակում է բարձր որակի մասնագետներ: Փառք Աստծո, մեր բժշկական համալսարանը մշտապես` ե՛ւ Խորհրդային Միության տարիներին, ե՛ւ այսօր համարվում է տարածաշրջանում լավագույններից մեկը: Կադրային ներուժը, որ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, ևս հույս է ներշնչում, որ ձեզ հետ միասին ի վիճակի ենք լուծել այդ խնդիրը: Սա նշանակում է, որ մենք առաջին հերթին, իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք վերապատրաստման ծրագրերին, արդիականացնենք մեր գիտելիքները, հնարավորություն ստեղծենք համակարգում ընդգրկված մասնագետներին` մշտապես վերապատրաստում անցնելու աշխարհի լավագույն բժշկական օջախներում, որպեսզի նրանց մասնագիտական մակարդակը մշտապես լինի արդիական: Այսինքն` մենք հետ չպետք է ընկնենք աշխարհում իրականացվող նորամուծություններից: Երրորդը` այն ինստիտուտներն են, որ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Մենք պետք է ստեղծենք առողջապահական գոտիներ և կտրուկ բարելավենք մեր առողջապահական համակարգի տեխնիկական հագեցվածությունը, չպետք է ունենանք ֆիզիկապես և բարոյապես մաշված ինստիտուտներ: Այս երեք ուղղություններով աշխատանքը պետք է լինի խիստ ծրագրավորված, որպեսզի մոտակա հինգ տարիների ընթացքում կարողանանք տեսնել, որ սա ոչ միայն նպատակ է, այլ նաև իրականություն: Ես համոզված եմ, որ այս նպատակը` տարածաշրջանում դառնալ առողջապահական կենտրոն, որ մեր առջև դրել է Հայաստանի Հանրապետության նախագահը, պարոն Քուշկյանի ղեկավարությամբ, մենք ի վիճակի ենք ի կատար ածել»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ