Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հուլիսի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2002-2003 թվականների ընթացքում իրականացվող երկարաժամկետ բարեգործական մի շարք ծրագրեր: Քննարկվեց և հաստատվեց Արմենակ Արմենակյանի անվան «Նորք-Մարաշ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգու կանչ - 2» ծրագիրը, որը սոցիալական ուղղվածություն ունի և նախատեսում է 95 միայնակ թոշակառուներին, զոհված ազատամարտիկների անապահով ընտանիքների 105 անդամներին, Երևանի N 124 միջնակարգ դպրոցի 1-3 դասարանի աշակերտներին օրը մեկ անգամ անվճար սննդի ապահովում: Հաստատվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Համահայկական ցանց» հասարակական կազմակերծության ծրագիրը, որի նպատակն է խոչընդոտել գիտական մտքի արտահոսքը Հայաստանից: Հաստատվեց նաև Ֆրանսիայի «Հայ - գյուղ» բարեգործական վարչության կողմից իրականացվող Միսաք Մանուշյանի անվան N 48 միջնակարգ ֆրանսիական թեքումով դպրոցի կաթսայատան կառուցման և ջեռուցման համակարգի վերակառուցման ծրագիրը: Նիստում քննարկվեց և հաստատվեց նաև Հայաստանի Մխիթարյան կենտրոնի ծրագիրը, որի նպատակն է Տավուշի մարզի Չորաթան գյուղում ստեղծել արտադպրոցական մշակութային կենտրոն: Հանձնաժողովը քննարկեց և հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Է. Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մասնագիտացված մարզադպրոցի վերակառուցման և կահավորման ծրագիրը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ