Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետին՝ այս ծանր ժամանակաշրջանում նրա կատարած աշխատանքի համար. «Ես չէ, որ պետք է ձեզ ներկայացնեմ Ալբերտ Բազեյանին, բոլորս էլ շատ լավ գիտենք նրան: Նրա ազատման հիմքում ոչ մի քաղաքական շարժառիթ գոյություն չունի, ոչ մի գաղափարական տարաձայնություն ՀՀ նախագահի, կառավարության, վարչապետի հետ պարոն Բազեյանը չունի: Կային որոշակի տարաձայնություններ քաղաքի հետ կապված աշխատանքներում, աշխատանքները կատարելու տեմպերի վերաբերյալ, և հանրապետության նախագահն առաջարկեց պարոն Բազեյանին այլ աշխատանքի անցնել: Պրն Բազեյանը մերժեց, դա իր իրավունքն է: Ես, որպես վարչապետ և ՀՀԿ նախագահ, որի խորհրդի անդամն է Ալբերտ Բազեյանը, կանեմ ամեն ինչ, որ որպես պետական, քաղաքական գործիչ նրա կարողություններն այսուհետ էլ օգտագործվեն պետական խնդիրների լուծման համար: Համոզված եմ, որ առաջիկայում էլ միասնական ուժերով կփորձենք լուծել այդ խնդիրները, որոնք ոչ թե այսօր, ոչ թե երեկ են առաջացել, այլ տարիներով կուտակված խնդիրներ են: Կարծում եմ, Ալբերտ Բազեյանի ջանքերն իզուր չեն անցել, պետության կայացման գործում նրա լուման շատ մեծ է: Ես չէի ցանկանա, որ որոշ մարդիկ, անկախ նրանից, որքան են մտերիմ պրն Բազեյանին կամ ինչ կապ ունեն Հանրապետական կուսակցության հետ, փորձեն իրենց անձնական մտորումները կամ վերլուծությունները կապել կուսակցության, Բազեյանի, ՀՀ նախագահի հետ: Թող ամեն մեկն իր աշխատանքը կատարի, յուրաքանչյուրը կարող է իր տեղը խոսել, յուրաքանչյուրը կարող է իր խնդիրները ներկայացնել և պաշտպանել: Այսօրվա մեր այստեղ գտնվելու նպատակը ուղղված չէ այն պատճառների վերլուծմանը, ինչի համար պրն Բազեյանը հրաժարական տվեց: Թող ոչ ոք չփորձի մեր հարաբերությունների վրա իր քաղաքական դիվիդենտները շահել», -նշել է վարչապետը, նկատի ունենալով նաև նախկին քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Սուրեն Սուրենյանցին: Նոր նշանակված քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին ներկայացնելիս, վարչապետը ընդգծել է նրա փորձառությունը, նկատի ունենալով պրն Նազարյանի 7-8 տարիների աշխատանքը Երևանի քաղաքային խորհրդում, ապա՝ քաղաքապետարանում, նաև վերջին տարիներին գործադիր իշխանությունում նրա զբաղեցրած բարձր պաշտոնները: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ նոր քաղաքապետը կշարունակի Ալբերտ Բազեյանի կիսատ թողած գործը, քանի որ քաղաքականությունը չի փոխվել, այն պետք է լինի շարունակական, ինչը ենթադրում է, որ կադրային ջարդ քաղաքապետարանում չի լինի և բանիմաց ու փորձառու մասնագետները, որոնք պրն Բազեյանի հետ փորձել են լուծել մայրաքաղաքի առջև դրված խնդիրները, իրենց կարողությունները դարձյալ ի սպաս կդնեն և կաջակցեն նոր քաղաքապետին այդ խնդիրների լուծման համար: Նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության ղեկավարությանը, քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար. «Համոզված եմ, որ նոր քաղաքապետի ընտրությունը ճիշտ է կատարված, մաղթում եմ նրան հաջողություններ և վստահեցնում եմ, որ իմ կողմից անհրաժեշտ աջակցություն կլինի, որպեսզի պրն Նազարյանը հնարավորինս արագ ներգրավվի աշխատանքում: Ուզում եմ կրկնել վարչապետի խոսքերը՝ կապված քաղաքապետարանի աշխատակազմի հետ. նրանք, ովքեր աշխատանքը թողնելու դիմում են ներկայացրել, ես դեռ չեմ ստորագրել և չէի ցանկանա, որ նրանք այդպես վարվեն», -նշել է Ալբերտ Բազեյանը, ավելացնելով, որ իր պաշտոնավարման շրջանում կադրային ջարդ չի եղել և այս պարագայում էլ ենթադրվում է, որ չի լինի: Ըստ Ալբերտ Բազեյանի, քաղաքապետի փոփոխությունը չպետք է անդրադառնա մայրաքաղաքի խնդիրների լուծման վրա: Նախկին քաղաքապետը ևս բարձր է գնահատել նորանշանակ Ռոբերտ Նազարյանի նախորդ տարիների աշխատանքը և հույս հայտնել, որ նրան կհաջողվի լուծել Երևանի այն հիմնախնդիրները, որոնք իր պաշտոնավարման շրջանում չուծում չեն ստացել: Նա խոստովանել է, որ չէր կարող շարունակել աշխատանքը այն պայմաններում, երբ ՀՀ նախագահը դժգոհում է իր աշխատանքից: Ալբերտ Բազեյանը կոչ է արել քաղաքապետարանի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին՝ համախմբել ուժերը և Հայաստանի համար հոբելյանական այս տարում քաղաքային ծառայությունների աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպել: Երևանի նոր քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին՝ վստահության համար, նշելով, որ հարկ չկա ընդգծելու իր ստանձնած պաշտոնի կարևորությունը, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ մայրաքաղաքի խնդիրները ողջ հանրապետության 1/3-ն են կազմում: Ռոբերտ Նազարյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին նրա սրտացավ աշխատանքի համար, նշելով, որ իր նշանակումը որևէ կապ չունի կուսակցական կամ քաղաքական խնդիրների հետ. «Մենք պետք է զերծ մնանք այդ ամենից, որն ավելի քիչ կօգնի մեր աշխատանքներին և ավելի շատ կխանգարի առկա խնդիրների լուծմանը», -ավելացրել է Ռոբերտ Նազարյանը: Նա վստահեցրել է, որ կադրային ջարդ չի լինի, և փորձառու կադրերը կշարունակեն աշխատել քաղաքապետարանում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ