Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հուլիսի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Պրն Սաադաթը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սերտ և արդյունավետ համագործակցության, ցուցաբերած մեծ աջակցության ու ջերմ վերաբերմունքի համար: ՀԲ-ի ներկայացուցիչը ընդգծել է նաև վարչապետի բաց և հրապարակային աշխատաոճը, դիմացինին լսելու, խնդիրներին արագ արձագանքելու կարողությունը, որն ըստ նրա, բավականին դյուրին է դարձրել իր և իր ղեկավարած գրասենյակի աշխատանքը Հայաստանում: Պրն Սաադաթը նշել է, որ դժվարությամբ է հեռանում մեր երկրից, որն անչափ սիրելի ու հոգեհարազատ է դարձել իրեն, սակայն նոր աշխատավայրում՝ Ալմաթիում, շարունակելու է Հայաստանի հետ կապը պահպանել. «Ես այնտեղ Հայաստանի չվճարվող դեսպանն եմ լինելու», - կատակով հավելել է Օուեյս Սաադաթը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և փոխըմբռնման համար, նշելով, որ անչափ կարևոր է, երբ օտար երկրում աշխատող միջազգային կազմակերպության ներկայացուցիչը՝ այդ երկրի ու նրա ժողովրդի խնդիրներին սրտացավորեն է վերաբերում: Այդ դեպքում, ըստ վարչապետի, դրանց լուծմանն ուղղված ցանկացած ծրագիր ավելի մեծ արդյունավետությամբ է իրագործվում: Վարչապետը հաջողություն է մաղթել Օուեյս Սաադաթին իր նոր աշխատանքում և հույս հայտնել, որ նրան փոխարինողը նույնպիսի ջանասիրությամբ ու նվիրումով կշարունակի մեր երկրում իրականացնել ՀԲ-ի ծրագրերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ