Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հուլիսի 2002

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է կարտոֆիլագործության բնագավառում մասնագիտացած Հոլանդիայի HZPC ընկերության կոմերցիոն տնօրեն Հերո Վեենստրային: Հանդիպման ժամանակ պարոն Վեենստրան տեղեկացրել է,որ այցելել է մեր հանրապետության մարզեր, հանդիպել ագրարագյուղացիական միության անդամների հետ և ցանկություն ունի ներդրում կատարել նաև Հայաստանում: Ընկերությունը, որը ստեղծվել է կարտոֆիլ արտադրող երկու հնագույն ընկերությունների միաձուլման արդյունքում, իր արտադրանքն արտահանում է ավելի քան 70 երկրներ: Պարոն Վեենսան առաջարկում է մեր տարածաշրջանին, հողին, կլիմային համապատասխան, բարձր վերարտադրության սերմացու: Ողջունելով առաջարկը, նախարար Հ. Աբրահամյանը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել երկու երկրների կառավարությունների միջև քննարկումները, և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու պարագայում, խնդիրը տեղափոխել գործնական հարթություն: Հանդիպման ընթացքում փաստվել է, որ ծրագրի նկատմամբ երկուստեք կա հետաքրքրություն, և այն կարող է դառնալ փոխշահավետ համագործակցություն: Պարոն Վեենստրան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հետագայում էլ կշարունակվի փոխգործակցությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ